ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Հայոց Մեծ Եղեռնը հայ գրականության մեջ. ներկայացնում են ուսանողները
23.04.2013
Մանկավարժականի ուսանողները, 1915 թվականի Մեծ Եղեռնի 98-րդ տարելիցին ընդառաջ, կազմակերպում են բազմապիսի միջոցառումներ՝ դատապարտելով հայ ժողովրդի դեմ իրականացված Ցեղասպանությունը:
Այդ շրջանակում օրերս Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի Ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ կազմակերպվել էր 1,5 միլիոն նահատակների հիշատակին նվիրված միջոցառում:
«Հայոց Մեծ Եղեռնը հայ գրականության մեջ» խորագիրը կրող միջացառման ընթացքում ուսանողները հանդես եկան հայ ժողովրդի ամենից ոգբերգական՝ 1894-1923 թվականների պատմությունը ներկայացնող զեկույցներով:
Նպատակ չունենալով անդրադառնալ Օսմանյան Թուքիայի իշխանությունների անմարդկային ու չարանենգ գործողություններին՝ ուսանողները հայոց մեծ վիշտը ներկայացրին գրականության էջերում՝ հատկապես Դանիել Վարուժանի, Ռուբեն Սևակի և Գրիգոր Զոհրապի ստեղծագործություններում:
Միջոցառմանը մասնակցում էին Մանկավարժություն և սոցիոլոգիա, Մանկավարժություն և հոգեբանություն և Սոցիալական մանկավարժություն մասնագիտությունների 1-3 կուրսի ուսանողներ: