Այսօր Մանկավարժական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմն ու ուսանողներն այցելեցին Ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Ծիծեռնակաբերդի բարձունքում
աբովյանականները ծաղկեպսակ դրեցին Հայոց Մեծ եղեռնի հուշարձանին, իրենց հարգանքի տուրքը մատուցեցին և մեկ րոպե լռությամբ հարգեցին մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը:
«Ո´չ թուրքական ժխտողականությանը»,«Նոր սերունդը տեր է հայ դատին» «Ո´չ մշակութային եղեռնին», «Ապրիլը նաև վերածննդի ամիս է», «Միջազգային հանրության վճռականությունը բարոյական է», «Պատմության հավերժ խարանը երիտթուրքերին», «Չդատապարտված Ցեղասապանությունը ծնում է նորերը», «Վճռականությունը բարոյական է», «Ցեղասապանությունը դարի ոճիր» և նման բովանդակությամբ այլ պաստառներով մանկավարժները հանդես եկան Հայոց ցեղասպանության ճանաչման և արդարության վերականգնման կոչով:
Ամեն տարի` ապրիլի 24-ին, հարյուր հազարավոր մարդիկ Հայաստանից և Սփյուռքից, ինչպես նաև բազմաթիվ օտարերկրյա քաղաքացիներ այցելում են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և սգում 1915-23 թվականներին Օսմանյան Թուրքիայում նահատակված 1.5 միլիոն հայերի հիշատակը: