ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՀՊՄՀ-ում մեկնարկեցին ամփոփիչ ատեստավորման քննությունները
06.05.2013
Մայիսի 6-ին Մանկավարժական համալսարանում մեկնարկեցին առկա ուսուցման համակարգում սովորող բակալավրիատի և մագիստրատուրայի շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման քննությունների, ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի պաշտպանությունները:
Համալսարանի 10 ֆակուլտետներում ամփոփիչ-ատեստավորման քննություններն ընթանում են 52 մասնագիտությունների գծով, որոնց կմասնակցեն բակալավրիատի 1692 և մագիստրատուրայի 661 ուսանողներ:
Ուսումնամեթոդական վարչության պետ, պրոռեկտոր Մհեր Մելիք- Բախշյանը, armspu.am-ի հետ զրույցում նշեց, չնայած քննությունները նոր են մեկնարկել՝ արդենիսկ կարելի է խոսել դրանց կազմակերպման և անցկացման գործընթացում լուրջ առաջընթացի մասին:
«Մենք հետևում ենք հայաստանյան կրթական համակարգում իրականցվող բարեփոխումներին և առաջնորդվում Կառավարության որդեգրած` «բուհ ընդունվելը պետք է լինի շատ հեշտ, իսկ ավարտելը` շատ դժվար» սկբունքով: Քննական ողջ գործընթացն առավել անաչառ կազմակերպելուն օգնում է ՀՀ ԿԳ նախարարի հրամանով հաստատված շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման քննությունների անցկացման կարգը` համաձայն որի քննությունների ողջ ընթացքը ձայնագրվում է և հնարավորություն տալիս շրջանավարտին ստացած գնահատականը բողոքարկել քննության արդյունքները հայտնելուց հետո` մեկ ժամվա ընթացքում»:
Ուսումնական գծով պրոռեկտորը վստահեցրեց` բուհի ղեկավարությունը պարբերաբար շրջայցեր կատարելով հետևելու է քննությունների ընթացքին, իսկ հանձնաժողովները նախագահելու համար յուրաքանչյուր մասնագիտության գծով հրավիրվել են երկրի գիտակա-կրթական հաստատությունների առաջատար մասնագետները:
Ի դեպ, ամփոփիչ ատեստավորման քննություններին մասնակցելու հնարավորություն ունեն նաև անբավարար կամ նախորդ տարիներին քննություններին չմասնակցած 120 ուսանող ևս:
Խոսելով քննությունների վերաբերյալ ընդունած նոր կարգին, որի համաձայն շրջանավարտները հանձնում են ավարտական մեկ ամփոփիչ քննություն, պրոռեկտորը հավաստիրացրեց`դրական արձագանքներն այդ առթիվ անհամեմատ ավելացել են:
Նշենք, որ առկա ուսուցման համակարգում ամփոփիչ ատեստավորման քննությունները կավարտվեն մայիսի 20-ին, իսկ հեռակայում կընթանան մայիսի 29-ից հունիսի 14-ը: