Օրերս լույս է տեսել Մանկավարժական համալսարանի Մետափիլիսոփայության, փոխակերպական տրամաբանության և փաստարկման տեսության միջազգային հետազոտական ինստիտուտի
.jpg)
«Իմաստություն» հանդեսի այս տարվա առաջին համարը: Հանդեսի գլխավոր խմբագիրը ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս, Փիլիսոփայության միջազգային ակադեմիայի պրեզիդենտ Գեորգ Բրուտյանն է, տեղակալը՝ փ. գ. դ., պրոֆեսոր, Փիլիսոփայության միջազգային ակադեմիայի ակադեմիկոս Ռոբերտ Ջիջյանը, իսկ համարի խմբագիրը ՀՊՄՀ փիլիսոփայության և տրամաբանության ամբիոնի ասիստենտ, փ. գ. թ. Դավիթ Մոսինյանը:
Համարում տեղ են գտել 2012 թվականին կայացած «Փոխակերպվող հասարակության զարգացման տեսական և գործնական հիմնախնդիրները» թեմայով միջազգային գիտաժողովի ընթացքում փիլիսոփայության և հոգեբանության ոլորտներում ներկայացված զեկույցները:
Համարում զետեղված են վերոնշյալ գիտաժողովի վերաբերյալ մամուլի արձագանքները, ինչպես նաև փիլիսոփայության միջազգային օրվա առթիվ ստացած շնորհավորանքներ և հարցազրույցներ:
Նշենք, որ «Իմաստություն» հանդեսի խմբագրական խորհրդի պատվավոր նախագահն է Մանկավարժական համալսարանի ռեկտոր, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Փիլիսոփայության միջազգային ակադեմիայի պատվավոր դոկտոր Ռուբեն Միրզախանյանը, գրական խմբագիրներն են Հոլինսի (ԱՄՆ) համալսարանի պրոֆեսոր Ջոն Մեյսոնը, ՀՊՄՀ Օտար լեզուների ֆակուլտետի դեկան, բանասիրական գիտությունների թեկնածու Տիգրան Միքայելյանը և Ինսսբրուքի (Ավստրիա) համալսարանի փիլիսոփայության բաժանմունքի դասախոս, փիլիսոփայության դոկտոր Ֆրիկ Մարիա Լուիզան: