Հայաստանի պաուերլիֆտինգի (ուժային եռամարտ) ֆեդերացիայի կազմակերպած առաջնությունում Մանկավարժական համալսարանի Պատմության և իրավագիտության ֆակուլտետի պատմության բաժնի 2-րդ կուրսի ուսանող Գուրգեն Կարապետյանը 96 կգ քաշային կարգում զբաղեցրել է առաջին տեղը՝ 250 կգ արդյունքով:
Ապագա պատմաբանը armspu.am-ի հետ զրույցում նշեց, որ սա իր առաջին մասնակցությունն է նման մեծամասշտաբ մրցույթի և սպորտային անդրանիկ հաղթանակը. «Հպարտ եմ հաղթանակի առթիվ. այն պարտավորեցնող է և խթան կհանդիսանա հետագայում նույնպես սպորտով զբաղվելու և ավելի մեծ հաջողություններ գրանցելու համար»:
Նշենք, որ Հայաստանի պաուերլիֆտինգի (ուժային եռամարտ) ֆեդերացիայի կազմակերպած առաջնությանը տարբեր քաշային կարգերում մասնակցել են մի քանի տասնյակ մարզիկներ: