ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Թրեյնինգ.«Բանավեճի արվեստ»
14.05.2013
Սկզբնական կրթության ֆակուլտետի Բանավեճի ակումբըՄետափիլիսոփայության, փոխակերպական տրամաբանության և փաստարկման տեսության միջազգային գիտահետազոտական ինստիտուտի հետ համատեղ անցկացրեց «Բանավեճի արվեստ» թեմայով թրեյնինգ:
Առաջին` «Հոգեբանական պատրաստվածություն» բաժնում, Զարգացման և կիրառական հոգեբանության ամբիոնի դասախոս, hոգեբանական գիտությունների թեկնածու, հոգեթերապևտ Արմեն Աբգարյանն ուսանողներին ծանոթացրեց վեճի և բանավեճի հոգեբանական տեսանկյուններին, հոգեբանական ինքնատիրապետմանը, ինքնակարգավորման ազդելու և հակազդելու տեխնիկաներին։
Նախադպրոցական մանկավարժության և մեթոդիկաների ամբիոնի դասախոս, Բանավեճի Միջազգային Կրթական Ասոցիացիայի IDEA բանավեճի միջազգային ծրագրի թրեյներ Լիանա Չոբանյանը «Բանավեճի արվեստ» մասնաճյուղում անդրադարձավ բանավեճի կանոններին, տեսակներին, ձևաչափերին:
Կարևորելով բանավիճողի վարքականոնի պահպանման անհրաժեշտությունը` Լիանա Չոբանյանը ներկայացրեց բանավեճին պատրաստվելու ընթացքը, փաստարկների կազմման ձևերը, ժխտման ռազմավարություններն ու էթիկան:
«Արդյունավետ հաղորդակցման և ճարտասանության հմտություններ» մասում ներկայացվեցին արդյունավետ հաղորդակցման հիմնարար սկզբունքները, միջանձնային հաղորդակցման տեխնոլոգիաները, թույլատրելի և անթույլատրելի հնարքները։
Ավարտին կազմակերպիչներն ու ուսանողներն ընդգծեցին թրեյնինգի կարևորությունը` բանավեճի արվեստի հմտություններին տիրապետելու և այդ թեմայով գիտելիքներ ձեռքբերելու հարցում: