Մանկավարժական համալսարանի Ուսանողական խորհրդի և
Արարատյան Հայրապետական թեմի նախաձեռնությամբ հինգ շաբաթ անընդմեջ Մանկավարժական համալսարանում
.jpg)
անցկացվեց հոգևոր-ճանաչողական դասընթացների շարք:
Յուրաքանչյուր օր դասընթացը սկսվում էր Տերունական աղոթքով, ապա Երևանի Սբ. Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ Տէր Եսայի քահանա Արթենյանը ուսանողների համար մեկնաբանում էր Հայ առաքելական եկեղեցու դավանաբանությունը, ծեսերի խորհուրդները, ինչպես նաև անդրադառնում էր Աստվածաշունչ կարդալու մշակույթին, եկեղեցական խորհուրդներին՝ հատկապես մկրտությանը:
Հանդիպումների ընթացքում ուսանողները հոգևոր սպասավորին ուղղում էին աղանդավորությանը, սնոտիապաշտությանը, եկեղեցում մոմ վառելու սովորույթներին վերաբերող բազմաբնույթ հարցեր:
Նախատեսվում է դասընթացն ամփոփել դեպի Օձունի եկեղեցի ուխտագնացությամբ:
.jpg)