ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Պատերազմի երախտավորը` Մանկավարժականում
18.05.2013
Ապագա ուսուցիչների ռազմահայրենասիական ոգին բարձրացնելու, մայսիսյան փառավոր հաղթակները ևս մեկ անգամ արժևորելու նպատակով Մանկավարժական համալսարանումհյուրընկալվել էին ՀՀ պատերազմի եւ զինված ուժերի վետերանների կոմիտեի անդամները, աբովյանականները` Արցախյան ազատամարտի մասնակիցներ, բուհի շրջանավարտ, ՀՀ ազգային հերոս Մովսես Գորգիսյանի այրին`Ռուզան Գորգիսյանը:
Հյուրերը շրջեցին բուհում, եղան եռաչափ թանգարանում, ապա հանդիպեցին ուսանողների հետ` նրանց հետ զրույցի ընթացքում հաղորդակից դարձնելով իրենց անցած ուղուն և պատերազամում ծավալած ակտիվ գործունեությանը:
«Հայրանասիրության դաս»-ի շրջանակում Հայրենական պատերազմի վետերան, ՀՀ պատերազմի և զինված ուժերի վետերանների կոմիտեի նախագահ, պահեստի գնդապետ Պետրոս Պետրոսյանը վերհիշեց և պատմեց պատերազմի հետ կապված ամեն մի մանրուք. «Պատերազմը սկսելուն պես` 1941 թվականին, կամավոր մեկնել եմ ռազմաճակատ և մասնակցել մի շարք խոշոր ճակատամարտերի` Մոսկվայի, Կուրսկի, Օրյոլի, Ուկրաինայի ազատագրմանը»:
Բեռլին հասած վետերանը երեք անգամ ծանր վիրավորվել, սակայն ապաքինվելուց հետո կրկին վերադարձել է ռազմաճակատ։ Պատերազմի ավարտից հետո հազարավոր այլ ռազմիկների պես զորացրված, ապա ավերված երկիրը վերականգնելու և ստեղծագործ աշխատանքի լծված վետերանը 2010 թվականից ղեկավարում է ՀՀ պատերազմի և զինված ուժերի վետերանների կոմիտեն.«Հայրենական մեծ պատերազմի հաղթանակը ձեռք բերվեց մարդկային, ապա նաև նյութական աննկարագրելի կորուստների գնով: Կոմիտեն ամեն ինչ անում է` հայրենիքի համար հերոսաբար զոհվածների հիշատակը վառ պահելու, նրանց կատարած գործը սերունդներին փոխանցելու և երիտասարդների ռազմահայրենասիրական ոգին բարձրացնելու համար։ Մանկավարժական համալսարան կատարած այցն ու ձեզ հետ հանդիպումը դրա վառ ապացույցն է»:
Վետերանը հպարտ է` երիտասարդ սերնդի հայերանասիրական ոգին չի զիջում իրենց նախորդներին. նրանք ակտիվ են, տեղեկացված, միշտ հիշում են վետերաններին, մասնակցում միջոցառումներին, մեծարում նրանց, իսկ հիշարժան տարեթվերին` միշտ իրենց կողքին լինում:
Կոմիտեի Կազմակերպչական բաժնի պետ, Հայրենական պատերազմի ակտիվ մասնակից, գնդապետ Պերճ Սողոյանը ևս պատմեց պատերազմում անցած ուղու և ռազմական գործունեության մասին: Երկու անգամ վիրավորված դասակի հրամանատարը հատկապես հուզմունքով հիշեց հրամանատարին և զինակից ընկերներին հաղթանակելու լուրը հաղորդելու պահը. «Մայիսի 7-ի գիշերն էր. հերթապահության էի Հյուսիսային Պրուսիայում.Մոսկվայում ժամը 2.00-ն էր, երբ ռադիոյով հաղորդեցին գերմանական ֆաշիզմի պարտության մասին:
Գեներալիս արթնացրի, հաղորդեցի հաղթանակի լուրը. չհավատաց և խնդրեց չկատակել: Միայն րոպեներ անց գիտակցեց իրականությունը, ինչին հաջորդեց երկինք արձակված ուրախության կրակոցները »:
Թեպետ Արցախյան կռիվների անմիջական մասնակից չի եղել, սակայն օպտիկական սարքեր է տեղադրել մի շարք վայրերում և ոչնչացրել թշնամու զորքը:
Արցախյան գոյամարտի մասնակիցները հավելեցին` Հայրենականում տարած նախնիների փորձն ու հաղթանակը եղավիրենցոգեշնչման, անկախացման, ազգային- ազատագրական պայքարին մասնակցելու, հայրենիքի համար բազում սխրանքներ կատարելու և փառավոր հաղթանակ տանելու հիմնական գրավականը:
Մանկավարժականի նախկին շրջանավարտ, ՀՀ ազգային հերոս Մովսես Գորգիսյանի այրի Ռուզան Գորգիսյանը ներկաներին վստահեցրեց` հայրենասիրության դրսևորումները կարելի է ցուցաբերել նաև պատերազմի դաշտից դուրս`երիտասարդ սերնդին ճիշտ դատիրակելով և մեր պատմության լուսավոր էջերին հաղորդակից դարձնելով:
Թանգարանի տնօրեն Ալվարդ Պետրոսյանը, խոսելով նախաձեռնության մասին, ընդգծեց.«Թանգարանի գիտաշխատողների կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզ դարձավ` թանգարանը գիտա-կրթական մեծ ներուժ է ունի. բազմաթիվ իրեր, արխիվային նյութեր պատմում են մեր անցյալի, պատմության մասին: Ապագա մանկավարժների հայրենասիրական ոգին բարձրացնելու համար`անհրաժեշտություն էր նրանց մանրամասներ հաղորդել Հայրենականի և Արցախյան պատերազմի մասին»:
Ի դեպ, հանդիպման ավարտին ՀՀ պատերազմի եւ զինված ուժերի վետերանների կոմիտեն թանգարանին հանձնեց «Նվիրյալ Դիլիջանցիներ», «Սովոտական Հայաստանը Մեծ հայրանականի տարիներին» և իրենց հիմնադրման և գործունեության մասին պատմող գրքեր,ինչպես նաև արխիվային մի շարք օգտակար նյութեր:
Նույն օրը Գեղարվեստական կրթության ֆակուլտետի նախկին ուսանող Ավետիս Ստեփանյանը թանգարանին նվիրեց իր ավարտական աշխատանքը`բուհի շրջանավարտ, ՀՀ ազգային հերոս Մովսես Գորգիսյանի կիսանդրին (ղեկավար Միսաք Մելքոնյան):