Կուլտուրայի ֆակուլտետի Հեռուստալրագրություն բաժնի 2-րդ կուրսի ուսանողներն օրերս քննություն հանձնեցին «Ռեժիսուրա» առարկայից՝ ներկայացնելով անհատական
.jpg)
բեմադրություններ:
Հեքիաթներ, դրամաներ, պիեսներ և անգամ ուսանողների բեմադրած ներակայացումներում ապագա հեռուստալրագրողները կերտել էին բազմապիսի կերպարներ՝ աչքի ընկնելով և´ դերասանական տաղանդով, և´ ինքնատիպ մտահղացումներով:
Ռեժիսուրայի դասախոս Ռուզաննա Հակոբյանը գոհ է արդյունքից՝ նկատի ունենալով, որ սա նրանց առաջին փորձն ու քայլերն են այդ ասպարեզում:
«Ողջունելի է, որ ուսանողները այլ հեղինակների պիեսները դարձրել են ժամանակին համահունչ, սակայն առավել ոգևորող է իրենց իսկ ստեղծագործությունների բեմադրելը»,-նշեց Ռուզաննա Հակոբյանը:
«Այսօր մարդիկ հասարակությանը ներկայանում են տարբեր դիմակներով. նրանց ներաշխարհն անճանաչելի է մնում»,-նշում է ուսանողուհի Ջուլիետա Տոնականյանը, ով իր «Կիսատ մարդը» ներկայացման ընթացքում փորձել է ցույց տալ մարդու ներքին և արտաքին աշխարհների հանդիպումն ու հետագայում դրանց միաձուլումը:
Հեռուստալրագրություն բաժնի 2-րդ կուրսի ուսանողների քննություն-ներկայացմանը ներկա էին Կուլտուրայի ֆակուլտետի դասախոսներն ու ուսանողները: