Այսօր Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցում Խաչատուր Աբովյանի անվան համալսարանի Պատմության և իրավագիտության ֆակուլտետի ուսանող Ռոման Սահրադյանը կատարեց «Մեծ պտույտ` առաջ» վարժությամբ սահմանեց ռեկորդ` կատարելով 152 պտույտ: «Մեծ պտույտ`առաջ» վարժության կատարումն իր նախադեպը չունի ոչ միայն Հայաստանում, այլև որևէ այլ երկրում:
23-ամյա Ռոման Սահրադյանը առաջինն էր, որ կատարեց այս վարժությունը: Մինչ այդ` 2011 թվականի սեպտեմբերի 24-ին, նա արդեն կատարել էր «Մեծ պտույտ` հետե վարժությունը` 560, իսկ դեկտեմբերի 16-ին` 1001 անգամ` գերազանցելով իր նախկին ցուցանիշը:
Այս ռեկորդները գրանցվել են Հայաստանի «Դյուցազնագրքում»: Մանկավարժական համալսարանի Պատմության և իրավագիտության ֆակուլտետի իրավագիտության մասնագիտության չորրորդ կուրսի ուսանողն այսօր ներկաներին զարմացրեց իր արտասովոր ուժով:
