ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մանկավարժականի աշխատակցի հաղթանակը ԶԼՄ-ների միջև անցկացվող սպորտային պայքարում
26.05.2013

Մանկավարժական համալսարանի Լրատվության և հանրության հետ կապերի վարչության աշխատակիցներ` պաշտոնական կայքի ադմինիստրատոր Արտյոմ Թաքիրյանը, օպերատոր Սևակ Գրիգորյանը, լրագրողներ Սոնա Արամյանն ու Քրիստինե Մելքոնյանը մասնակցեցին ԶԼՄ-ների միջև անցկացվող բոուլինգի մրցաշարին:

Մրցաշարին մասնակցության հայտ ներկայացրած 20 լրատվամիջոցների 60 ներկայացուցիչների համար կազմակերպվել էին կանանց և տղամարդկանց առանձին առաջնություններ:

ՀՊՄՀ ներկայացուցիչներ Արտյոմ Թաքիրյանը, Սոնա Արամյանն ու Քրիստինե Մելքոնյանը մրցաշարի ընթացքում ցուցաբերեցին բարձր ակտիվություն և գրանցեցին գոհացնող ցուցանիշեր, իսկ Սևակ Գրիգորյանն առավել բարձր միավորներով անցավ եզրափակիչ փուլ:

Թեժ մրցափուլում Սևակ Գրիգորյանը համալրեց տղամարդկանց առաջնության եռյակը` տեղը զիջելով «Առավոտ» օրաթերթի և «Totalfootball»-ի ներկայացուցիչներ Աշոտ Հակոբյանին և Թորոս Տեր-Անթինյանին: