Մայիսի 28-ին, Հանրապետության տոնի առթիվ, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի դասախոս, պարուսույց
.jpg)
Արտյուշա Կարապետյանը պարգևատրվեց ՙՀայրենիքին մատուցած ծառայությունների համար՚ 1-ին աստիճանի մեդալով:
Արտյուշ Կարապետյանը 1960-1970թթ. ղեկավարել է Հայաստանի երգի-պարի պետական անսամբլի պարային մասը:1965-ին նրան շնորհել են Հայաստանի վաստակավոր արտիստի կոչում:
1970-ից աշխատել է որպես ժողովրդական ստեղծագործության տան պարարվեստի բաժնի վարիչ, այնուհետև մշակույթի նախարարության ժողովրդական ստեղծագործության և կուլտլուսավորչական աշխատանքների գիտամեթոդական կենտրոնի պարարվեստի բաժնի բալետմայստեր-գիտաշխատող:
1974 թվականից եղել է Թաթուլ Ալթունյանի անվան հայկական ժողովրդական երգի-պարի անսամբլի պարային խմբի ղեկավարն ու բալետմայստերը:
1988 թվականից մինչ այսօր աշխատում է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի պարարվեստի ամբիոնիումª դասավանդելով ՙՀայկական ժողովրդական պար՚ և ՙԲալետմայստերի վարպետություն՚ առարկաները:
ՀՀ վաստակավոր արտիստ Արտյուշա Կարապետյանը Հայաստանի ազգային պարարվեստի և պարագետների միության անդամ է, ստեղծագործական ողջ կյանքի ընթացքում նա ղեկավարել է պարային և ազգագրական բազմաթիվ ինքնագործ ու ժողովրդական անսամբլներ, հավաքել, մշակման ենթարկել ու գրանցել է շուրջ 250 պար:
Նա կյանքի մեծ մասն անմնացորդ նվիրել է հայ պարարվեստի զարգացմանը և տարիների կենսափորձը ներդրել կրթական համակարգումª իր ուրույն վաստակը բերելով տարբեր սերունդների ուսուցանման գործին:
Հանրապետության տոնի առթիվ ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով Վաստակավոր նկարչի կոչում տրվեց նաեւ Մանկավարժական համալսարանի դասախոս, Երևանի Մ. Մկրտչյանի անվան արտիստական թատրոնի գլխավոր նկարիչ Աշոտ Համբարձումյանին: