«Տերյան մշակութային կենտրոն»-ի ցուցասրահում կայացավ ՀՊՄՀ Գեղարվեստական կրթության ֆակուլտետի Դիզայնի և դեկորատիվ-կիրառական արվեստի ամբիոնի ուսանողների
.jpg)
խմբակային ցուցահանդեսի բացումը:
Ցուցադրությանը ներկա էին դասախոսներ, ուսանողներ, արվեստասեր մարդիկ, ովքեր շրջելով ցուցասրահում, իրենց հիացմունքն էին արտահայտում ինչպես գոբելենային, այնպես էլ այլ նյութերով արված աշխատանքների վերաբերյալ:
Արվեստաբան Վարդիթեր Գամաղելյանը բացման խոսքում հավաստիացրեց՝ կիրառական արվեստը երբեք չի սպառվի. այն գնում է ժողովրդական ակունքներ, մարդու կենցաղ: Նա իր ուրախությունը հայտնեց երիտասարդ սերնդի՝ գոբելենային աշխատանքներ ստեղծելու վերաբերյալ մեծ հետաքրքրություն ունենալու համար:
Արվեստաբանը հաճելիորեն զարմացած է՝ աշխատանքներն ունեն ոճային և բովանդակային բազմազանություն. «Ուսանողների համար սա ոչ միայն իրենց աշխատանքները ցուցադրելու, այլև դրանց վերաբերյալ կարծիքներ լսելու մեծ հնարավորություն է: Աշխատանքներն այնքան բարձր վարպետությամբ են ստեղծված, որ կարող են մասնակցել ցանկացած միջազգային մրցույթի»:
Մանկավարժական համալսարանի Մշակույթի կենտրոնի տնօրեն, արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Արկադի Շեկունցը, ողջունելով ցուցադրությանը մասնակից ուսանողներին, շտապեց ընդգծել՝ ցուցադրության հաջողությունը որոշ չափով կապված է նաև դասախոսների արդյունավետ աշխատանքի հետ:
.jpg)
Դիզայնի և դեկորատիվ-կիրառական արվեստի ամբիոնի վարիչ, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Անուշ Եղիազարյանը բարձր գնահատեց կիրառական արվեստ բաժնի 2-րդ կուրսի ուսանողների աշխատանքը, որը կատարվել էր ընդամենը մեկ կիսամյակում.«Ծնվելով գոբելենագործների ընտանիքում՝ շատ լավ գիտեմ նման աշխատանքեր ստեղծելու արժեքը: Ինձ համարում եմ աշխարհի ամենաերջանիկ մարդը. այսօր ստացա այն, ինչ ես եմ տվել իմ ուսանողներին»:
«Տերյան մշակութային կենտրոն»-ի տնօրեն Առուշան Հակոբյանը հիացմունքով է նշում՝ 2-րդ կուրսի ուսանողների համար սրանք գերազանց աշխատանքներ են, որոնց ցուցադրության անհրաժեշտություն իսկապես կա ներկա ժամանակներում:
Ցուցադրության բացմանը հաջորդեց ուսանողների մոդելավորած հագուստների ցուցադրությունը, որից հետո ներկաները վայելեցին ներկայացված արծաթյա, խեցեգործական և գոբելենական աշխատանքերը:
Ի դեպ, ցուցադրության ավարտին ուսանողները ստացան շնորհակալագրեր, որը շնորհել էր Սարդարապատի՝ Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանի փոխտնօրեն Սվետա Պողոսյանը՝ «Թանգարանային գիշեր» միջոցառումների շրջանակում անցկացվող ձեռնարկներին ակտիվորեն մասնակցելու համար:
.jpg)
.jpg)
.jpg)