ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Գունավոր մանկություն աշխարհի մանուկներին
01.06.2013
Հատուկ կրթության ֆակուլտետն այս տարի ևս հետաքրքիր և զվարճալի նախաձեռնությամբ շնորհավորեց բոլոր մանուկներին՝ Երեխաների միջազգային օրվա կապակցությամբ:
Մանկավարժական համալսարանի բակում դեռևս վաղ առավոտից տիրող բարձր տրամադրությունը ենթադրում էր երեխաների ամենասիրելի տոնը դարձնել անմոռանալի:
Միջացառման սպասված հյուրերն էին Մարի Իզմիրլյանի անվան մանկատան և «Փրկություն» հասարակական կազմակերպության սաները. նրանք ուսանողների ուղեկցությամբ երգեցին, պարեցին, վայելեցին բուհի հյուասիրությունը, որին էլ հաջորդեց գունագեղ կավճանկարչությունը:
Երեխաներին ողջունեցին բուհի փողային նվագախումբն ու Մշակույթի կենտրոնի սաները, որոնց ուրախ կատարումները երեխաների մանկությանը նոր, ավելի վառ գույներ հաղորդեցին:
Հատուկ կրթության ֆակուլտետի դեկան Արմինե Ավագյանն անհատապես շնորհավորեց բոլոր մանուկներին՝ մաղթելով նրանց խաղաղ և անհոգ մանկություն:
Նշենք, որ Հատուկ կրթության ֆակուլտետի լոոգոպեդիայի և վերականգնողական թերապիայի ամբիոնը Երեխաների միջազգային օրվա շրջանակում մի քանի օր շարունակ կազմակերպել էր խոսքի խանգարում ունեցող երեխաների անվճար խորհրդատվություն, որին մասնակցել են բազմաթիվ երեխաներ: