ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ներկայացվեց ՈւԳԸ գործունեությունը
03.06.2013
Օրերս Մանկավարժական համալսարանի Ուսանողական գիտական ընկերությունը հյուրընկալել էր Հայաստանի ուսանողական ազգային ասոցացիայի գիտական հանձնաժողովին:
Հանդիպման ընթացքում ՈՒԳԸ նախագահ Մարիամ Մելքումյանը ներկայացրեց ընկերության նպատակները, խնդիրներն ու գործունեությունը՝ բացահայտելով և առավել որոշակիացնելով ուսանողակենտրոն ուսուցման համակարգում ընկերության դերն ու նշանակությունը:
Անդրադառնալով Ուսանողական գիտական ընկերության վերջին ձեռքբերումներին՝ Մարիամ Մելքումյան խոսեց հատուկ ձևաչափով մշակված Բանավեճի ակումբի ձևովորման ու գործունեության մասին:
Ասոցիացիայի փոխնախագահ Սարգիս Ասատրյանցին և հյուրերին առավել շատ հետաքրքրեց Բանավեճի ակումբի շրջանակում քննարկված թեմաները, որոնք հյուրերը գնահատեցին ոչ միայն արդիական, այլև կրթական համակարգի խնդիրներին վերաբերող:
ՈւԳԸ նախագահը հանգամանորեն ներկայացրեց նաև ուսանողների առաջարկների հիման վրա կազմակերպված գիտագործնական սեմինարները, խոսեց բուհի Պրակտիկայի վարչության, Հոգեբանական լաբորատորիայի, ինչպես նաև գրադարանի հետ ունեցած արդյունավետ համագործակցության մասին:
Հանդիպման ավարտին «Մտագրոհ» մեթոդի կիրառմամբ՝ ներկաները թղթին հանձնեցին ՈւԳԸ առաքելության և դրա իրականացման գործում բուհի ունեցած մասնակցության վերաբերյալ իրենց կարծիքներ: