Մտքի խորություն, երևակայություն և անկոտրում կամք. առաջնորդվելով այս գործոններով` օրերս Կուլտուրայի ֆակուլտետի Ռադիոլրագրության բաժնի 1-ին կուրսի
.jpg)
ուսանողներըներկայացրին իրենց անդրանիկ բեմադրությունները:
«Ռեժիսուրա» առարկայի շրջանակում` հայտնի ու սիրված հեղինակների գործերից բացի, ապագա լրագրողները ներկայացրին նաև իրենցիսկ հեղինակած ստեղծագործությունների բեմադրությունները:
«Անխելք մարդը», «Կիկոսի մահը»,«Թիթեռնիկը», «Սուտասանը», «Կոմպոզիտոր կատուն»ներկայացումների հերոսների կողքին հանդիսատեսը ընդունեց և սիրեց ապագա լրագրողների «կերտած» նոր հերոսներին` չգնահատված, բայց իր գործին նվիրյալ լրագրողին, հետաքրքիր ու տարօրինակ զրույց ունեցող մանեկեններին, սիրո հուզիչ պատմության, արտասովոր ճակատագրեր ունեցող մյուս հերոսներին:
Ծափեր և գնահատանքի խոսքեր. ռեժիսուրայի դասախոս Ռուզաննա Հակոբյանն ուրախ է` ամիսների ընթացքում ուսանողները կարողացել են ստեղծել յուրօրինակ ու հետաքրքիր կերպարներ,ինչպես նաև աչքի ընկնել երաժշտական բարձր ճաշակով և դերասանանական վարպետությամբ: