ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ամփոփվեցին սոցիալական ծրագրի արդյունքները
04.06.2013
Մանկավարժական համալսարանում ավարտվեց 8 ամիս տևողությամբ անցկացվող ՀՀ Կառավարության` «Ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառվածընտանիքների 16-18 տարեկան երեխաների կրթական կարիքների գնահատման,աջակցության և մոնիթորինգի իրականացման» ծրագիրը:
Կառավարության փորձնական ծրագրի մասնակից 30 աշակերտներ ձևավորված 7 խմբերում բուհի դասավանդողների (կրկնուսույցների) օգնությամբ իրենց գիտելիքներն ամրապնդեցին հայոց լեզու, հայ գրականություն, օտար լեզու, կենսաբանություն, քիմիա, ֆիզիկա մաթեմատիկա, պատմություն առարկաներից:
Ծրագրի համակարգող, Կրթության որակի և հեռակա ուսուցման գծով պրոռեկտոր, ֆիզմաթ գիտությունների թեկնածու, դոցենտ Տիգրան Այվազյանը, ամփոփելով ծրագրի արդյունքները, վստահեցրեց` Կառավարության սոցիալական ծրագիրն ընթացել է սպասվածից լավ և արդյունավետ: Պրոռեկտորը համոզված է` ծրագրում ներգրավված աշակերտները կհաղթահարեն միասնական ու կենտրոնացված քննությունների նվազագույն շեմը:
Հիշեցնենք, որ Սոցիալական ծրագրի նպատակն է գնահատել ընտանեկան նպաստների համակարգում ընդգրկված ընտանիքների անչափահաս երեխաների կրթական կարիքները, հիմնական խոչընդոտները, ուսումնասիրել նրանց ունակությունները, կարողություններն ու կրթությունը շարունակելու նպատակամղվածությունը:
Հաջողության դեպքում «Ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանիքների 16-18 տարեկան երեխաների կրթական կարիքների գնահատման,աջակցության և մոնիթորինգի իրականացման» կլինի շարունակական: