ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Առողջ ապրելակերպի գաղտնիքները
07.06.2013
Օրերս Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի Ուսանողական խորհրդի Սպորտի հանձնաժողովը կազմակերպել էր «Ով կիսատ է շնչում, նա կիսատ է ապրում» խորագրով հանդիպում-քննարկում:
Քննարկման համար բուհում հյուրընկալվել էր «Աէրոֆլեքս» Ֆիզիկական կատարելագործման և շնչառական մարմնամարզության կենտրոնի հիմնադիր- տնօրեն Արմինե Գրիգորյանը:
Հանդիպման ընթացքում մասնագետը ներկայացրեց շնչառական վարժությունների տեխնիկան, խոսեց ժամանակակից ֆիզիոլոգիական հետազոտությունների փորձի և դրանց միջոցով առողջության վերականգման ու պահպանման գաղտնիքների մասին:
Ավարտին Արմինե Գրիգորյանն իր գոհունակությունը հայտնեց ուսանողների` ոլորտին քաջատեղյակ լինելու առնչությամբ, ապա պատասխանեց նրանց հետաքրքրող հարցերին: