ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ներկայացվեց «Linux» օպերացիոն համակարգը
07.06.2013
Այսօր Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետում անցկացվեց «Linux օպերացիոն համակարգը և դրա կիրառությունները» խորագրով սեմինար, որին մասնակցում էին Ինֆորմատիկա բաժնի ուսանողներն ու այլ հյուրեր:
Զեկուցումով հանդես եկավ ՀՀ Ոստիկանության Ինֆորմացիոն կենտրոնի ծրագրավորման բաժնի պետ Հայկ Աբելյանը:
Վերջինս գրեթե 3 ժամ տևած սեմինարի ընթացքում ներկայացրեց «Linux» օպերացիոն համակարգի աշխատանքի սկզբունքը, դրա կիրառության ոլորտները,առանձնահատկությունները, ինչպես նաև խոսեց այլ օպերացիոն համակարգերի համեմատությամբ «Linux»-ի ունեցած առավելությունների մասին:
Ծավալվեց բուռն քննարկում. ուսանողներրը մասնագետին ուղղեցին իրենց հետաքրքրող տարատեսակ հարցեր, որին հաջորդեց գործնական մասը. այն հնարավորություն տվեց ապագա ծրագրավորողներին գործնականում կիրառել սեմիանարի ընթացքում ստացած գիտելիքները:
Սեմինարի ավարտին Հայկ Աբելյանը նշեց, որ ցանկության դեպքում սեմինարները կունենան պարբերական բնույթ` խոստանալով հաջորդ հանդիպումն անցկացնել ոստիկանության Ինֆորմացիոն բաժնում:
Սեմինարի կազմակերպիչ, ֆակուլտետի` գիտական գծով դեկանի տեղակալ Վահագն Խառատյանը շնորհակալություն հայտնելով ՏՏ ոլորտի մասնագետին` կարևորեց նման սեմինարների անցկացումն ու պարբերականությունը:
Ի դեպ, սեմինարի անցկացմանն աջակցել էր նաև Ինֆորմացիոն տեխնոլոգիաների կենտրոնի ծրագրավորող Արշակ Ղազարյանը: