Մանկավարժական համալսարանի ֆակուլտետները և մագիստրոսական մասնագիտացում ապահովող ամբիոններն ուսանողների մասնագիտական հեռանկարները ձևավորելու նպատակով
.jpg)
հանդես են եկել նախաձեռնությամբ:
Հունիսի 11-18-ը բուհի 9 ֆակուլտետ կանցկացնի խորհրդատվական հանդիպումներ, որոնց ընթացքում ուսանողներին կներկայացվեն մագիստրոսական մասնագիտական կրթության դերը, նշանակությունը, էությունը, ինչպես նաև ուսանողի` կրթության շարունակականության ապահովման, մասնագիտական կայացման և հեռանկարների վերաբերյալ այլ հարցեր:
Խորհրդատվական հանդիպումների ժամանակացույցը ֆակուլտետներում հետևյալն է`
1. Կրթության հոգեբանություն և սոցիոլոգիա`հունիսի 11-ին` ժամը 16:00,
2. Սկզբնական կրթություն` հունիսի 12-ին` ժամը 12:00,
3. Բանասիրական`հունիսի 12-ին`ժամը 12:00,
4. Օտար լեզուներ` հունիսի 13-ին` ժամը 12:00,
5. Մաթեմատիկա, ֆիզիկա և ինֆորմատիկա`հունիսի 14-ին` ժամը 12:00,
6. Գեղարվեստական կրթություն` հունիսի 14-ին` ժամը 14:00,
7. Կենսաբանություն, քիմիա և աշխարհագրություն` հունիսի 17-ին` ժամը 12:00,
8. Հատուկ կրթություն`հունիսի 17-ին` ժամը 14:00,
9. Պատմություն և իրավագիտություն՝ հունիսի 18-ին՝ժամը 12.00: