ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մանկավարժականի ուսանողները ծանոթացան կենսաթոշակային բարեփոխումներին
07.03.2012
Մանկավարժական համալսարանում ՀՀ Ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը ներկայացրեց «Կենսաթոշակային բարեփոխումները Հայաստանի Հանրապետությունում» թեմայով զեկույցը: Փոխնախարարը ուսանողներին մանրամասն ներկայացրեց ներկայիս կենսաթոշակային համակարգն ու բաշխողական կենսաթոշակային համակարգից բազմաստիճան կենսաթոշակային համակարգին անցնելու անհրաժեշտությունը:
Նրա հավաստմամբ կուտակային համակարգի առավելությունները բազմաթիվ են: Այն հնարավորություն կտա յուրաքանչյուրին ունենալ անհատական կենսաթոշակային հաշիվ, ուր կկուտակվեն մասնակցի եկամտից գոյացած և պետության կատարած վճարները, ու հետո թույլ կտա ինքնուրույն ծրագրել իրենց ապագա թաշակը, կուտակել և գումար խնայել ապահով ծերության համար:
«Հայաստանում բազմաստիճան կենսաթոշակային համարգը բաղկացած է երկու հիմնական բացադրիչից` բաշխողական և կուտակային: Կառավարությունը բաշխողական համակարգի միջոցով բարձրացնելու է կենսաթոշակները առանց վտանգելու երկրի ֆինանսկան կայունությունը,-ասաց Վարդան Արամյանը, ավելացնելով, որ արված կուտակումները կապահովեն արժանապատիվ կենսաթոշակ և բարեկեցիկ ծերություն քաղաքացիների համար»:
Հատուկ կրթության ֆակուլտետի Շտկող մանկավարժության բաժնի առաջին կուրսի ուսանողուհի Լիլիթ Մնացականյանը կարևորում է կենսաթոշակային բարեփոխումների ծրագիրը:
Ասում է, որ արժանապատիվ թոշակ ունենալու համար այս տարիքից արդեն կմիանա ծրագրին, և հավելում, որ ավելորդ չէ ապրելով այսօր` մտածել նաև վաղվա մասին:
Հիշեցնենք, որ 2011թվականից հանրապետությունում գործում է բազմաստիճան համակարգի կամավոր կուտակային բաղադրիչը, իսկ պարտադիր կուտակային բաղադրիչը կգործի 2014թվականից: