Հունիսի 10-25-ը Մանկավարժական համալսարանում կանցկացվեն ՀՀ Պաշտպանության նախարարության ռազմական ուսումնական հաստատությունների դասախոս-զինծառայողների

մասնագիտական վերապատրաստման դասընթացներ:
Ակադեմիական 72 ժամ տևողությամբ դասընթացին մասնակցում են ՀՀ ՊՆ ռազմական ուսումնական հաստատությունների 25 դասախոս-զինծառայողներ:
Դասընթացները կանցկացվեն տարբեր թեմաներով` Պլանավորում և ծրագրավորում, Կրթության զարգացման միջազգային մի¬տում¬ները, կրթական ոլորտի և ռազմական կրթության համակարգի կառավարման բարե¬փո¬խումներ, ռազմական կրթության որակի վերահսկողություն և այլն:
Դասընթացների ավարտին մասնակիցներին կտրվեն հավաստագրեր: