Օրերս Մանկավարժական համալսարանում գործող ֆակուլտետներն ու ամբիոնները հանդես եկան նախաձեռնությամբ, որի նպատակն էր խորհրդատվական հանդիպումների
.jpg)
միջոցովուսանողներին ներկայացնել մագիստրոսական մասնագիտական կրթության դերը, նշանակությունը, էությունը, ինչպես նաև ուսանողի` կրթության շարունակականության ապահովման, մասնագիտական կայացման և հեռանկարների վերաբերյալ այլ հարցեր:
Համաձայն ժամանակացույցի` ուսանողների հետ անդրանիկ հանդիպումը տեղի ունեցավ Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետում: Խորհրդատվության ներկա էին ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Ռուզաննա Պետրոսյանը, դեկանի ուսումնական, գիտական և հետաբուհական գծով տեղակալները, ֆակուլտետի ներսում գործող ամբիոնների վարիչները, ինչպես նաև առաջիկայում մագիստրոսական կրթություն ստանալ պատրաստվող ուսանողներ:
Դեկանի պաշտոնակատարը հանդիպման սկզբում շնորհավորեց ֆակուլտետի 5 մասնագիտությունների գծով անվճար հիմունքներով ընդունված ուսանողներին, ապա ներկայացրեց մագիստրոսական մասնագիտական կրթության էությունը, մասնագիտական կայացման կարևորությունը, խոսեց ֆակուլտետում գործող մասնագիտությունների և մասնագիտացումների, առաջիկա և հեռանկարային ծրագրերի,յուրաքանչյուր մասնագիտության գծով դասավանդվող առարկաների մասին:
Ուսանողներն իրենց գոհունակությունը հայտնեցին խորհրդատվական հանդիպման վերաբերյալ, ապա հանդես եկան մի շարք առաջարկներով: Վերջիններս դասախոսներին ուղղեցին մանկավարժություն և հոգեբանություն մասնագիտության մասնագիտացումների, մագիստրատուրայում օտար լեզվի դասավանդման, մասնագիտական առարկաների դասավանդման վերաբերյալ իրենց հետաքրքրող հարցերը:
.jpg)