ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Խորհրդատվական հանդիպումները շարունակվում են
14.06.2013
Մասնագիտական հեռանկարներ ձևավորելու նպատակով Մանկավարժական համալսարանում շարունակվում են ուսանողների հետ խորհրդատվական հանդիպումները:
Այսօր Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի դեկան Գագիկ Դեմիրխանյանը, ամբիոնների վարիչներն ու պրոֆեսորադասախոսական կազմը հանդիպման ընթացքում ուսանողներին ներկայացրին մագիստրոսական մասնագիտական կրթության դերը, նշանակությունը, էությունը:
Քննարկվեցին նաև ուսանողի` կրթության շարունակականության ապահովման, մասնագիտական կայացման և հեռանկարների վերաբերյալ այլ հարցեր:
Նշենք, որ մագիստրոսական կրթություն ստանալ պատրաստվող ուսանողների հետ խորհրդատվական հանդիպումները բուհի այլ ֆակուլտետներում ևս շարունակվում են :