«Մագիստրոսական կրթությունը Մանկավարժական համալսարանում այսօր նոր հարթության վրա է. մագիստրոսական ծրագրերում կատարված անհրաժեշտ փոփոխությունները

նպաստում են անհարկի կրկնություններից և հնարավորություն տալիս խորացնել բակալավրիատում ստացած գիտելիքները»,-ուսանողների հետ կայացած խորհրդատվական հանդիպման ընթացքում նշեց ՀՊՄՀ Պատմության և իրավագիտության ֆակուլտետի դեկան Էդիկ Գևորգյանը:
Մագիստրոսական կրթությամբ մասնագիտական հեռանկարներ ձևավորելու համար անցկացվող հանդիպմանը ֆակուլտետի դեկանն ու ամբիոնների վարիչները խոսեցին մագիստրոսական կրթության դերի, նշանակության և կարևորության մասին:
Վերջիններս վստահեցրին` ֆակուլտետում մագիստրոսական կրթությունը լավագույնս կազմակերպելու համար հրավիրվել են ոլորտի առաջատար մասնագետները, իսկ ստեղծված անհրաժեշտ պայմաններն էլ կօգնեն ապագա մագիստրոսներին ստանալ համապարփակ գիտելիքներ.« Ուսումնառության ողջ գործընթացում առաջնային տեղ կտրվի գործնական և գիտահետազոտական աշխատանքներին`ուսանողներին նախապատրաստելով կրթական երրորդ աստիճանին: Ֆակուլտետը խրախուսում է մագիստրոսների`կրթությունն ու աշխատանքը համատեղելու ձգտումը. դա հաշվի կառնվի դասապրոցեսը կազակերպելիս ևս»,-հավելեց Էդիկ Գևորգյանը:

Ֆակուլտետի դեկանն ընդգծեց` ամեն ինչ արվում է ուսանողների զբաղվածության հարցը պատշաճ լուծելու համար. բուհում տևական ժամանակ կազմակերպվող թափուր աշխատատեղերի մրցույթներում նախապատվությունը տրվում է Մանկավարժականի շրջանավարտներին`մասնավորապես մագիստրոսներին.«Համալսարանը շարունակում է համագործակցել ինչպես հանրապետության տարբեր հաստատությունների, այնպես էլ արտասահմանյան ատաջատար բուհերի հետ. այստեղ անցկացվող պրակտիկաները հնարավորություն են տալիս գործատուների հետ սերտ համագործակցության:Հանրապետությունում եզակի համարվող «իրավական կրթություն», «իրավական դաստիարակություն քրեակատարողական հիմնարկներում և հատուկ դպրոցներում» մասնագիտություն ստացած բակալավրիատի մի խումբ ուսանողներ արդենիսկ աշխատանքի են հրավիրվել ԱԱԾ»:
Հանդիպման ավարտին Պատմության և իրավագիտության ֆակուլտետի դեկան Էդիկ Գևորգյանը հույս հայտնեց, որ մագիստրոս կոչման համար կպայքարեն սովորելու ձգտում և ցանկություն ունեցող ուսանողները:
Հիշեցնենք, որ Մանկավարժական համալսարանի ֆակուլտետները և մագիստրոսական մասնագիտացում ապահովող ամբիոնները հունիսի 11-18-ը անցկացնում էին խորհրդատվական հանդիպումներ, որոնց ընթացքում ուսանողներին ներկայացվում էին մագիստրոսական մասնագիտական կրթության առանձնահատկություններն ու ուսանողի` կրթության շարունակականության ապահովման, մասնագիտական կայացման և հեռանկարների վերաբերյալ այլ հարցեր: