Ինչպես ամեն տարի, այս տարի ևս հայկական պետական մանկավարժական համալսարանի «Մշակույթի կենտրոն»-ը կանանց միջազգային օրվան նվիրված կազմակերպել էր

համերգ-միջոցառում:
Միջոցառման սկիզբը խոստումնալից էր. Լուսինե Փիլոյանի արտասանությամբ հնչեց Պարույր Սևակի «Նամակ» բանաստղեծությունը: Այնուհետև հանդիսատեսը Հասմիկ Հարությունյանի, Մարինա Ալավերդյանի կատարմամբ կենդանի նվագակցությամբ վայելեց դասական երաժշտություն:
Դահլիճում ներկա կանանց և հյուրերին իրենց շնորհավորանքներով և ելույթներով անմոռանալի պահեր պարգևեցին հայկական էստրադայի ներկայացուցիչներ Էմմա Պետրոսյանը, մանակավարժական համալսարանի նախկին ուսանող Անուշիկ Ալավերդյանը, ինչպես նաև «Մշակույթի կենտրոն»-ի և մանկավարժական համալսարանի տարբեր ֆակուլտետներում սովորող շնորհալի ուսանողներ Մհեր Գալստյանը, Մարգարիտա Գաբրիելյանը, Ժորա Հակոբյանը, Իրինա Բայաթյանը:
« Երկար տարիների աշխատանքի շնորհիվ այսօր արդեն նմանատիպ միջոցառումները ավանդական են դարձել մեր համալսարանում,-մեզ հետ զրույցում նշեց «Մշակույթի կենտրոն»-ի տնօրեն, արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Արկադի Շեկունցը: Կարծում եմ, որ համերգի միջոցով կարողացանք նախատոնական շունչ հաղորդել հանդիսատեսին և գեղեցիկ կատարումներով պարգևել բարձր տրամադրություն»:

