ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մանկավարժականի նոր՝ վիրտուալ թանգարան
21.06.2013
Մանկավարժականի նոր՝ վիրտուալ թանգարան
Մանկավարժական համալսարանը թանգարանի այցելուների համար պատրաստել է հաճելի անակնկալ. այսուհետ բուհի պաշտոնական կայքէջում կգործի վիրտուալ թանգարան, որը  հնարավորություն կտա «շրջել» թանգարանի սրահներում՝ ծանոթանալով բուհի պատմությանը, ժամանակագրությանը, անվանի շրջանավարտներին և այլն:
 
Թանգարանի տնօրեն Ալվարդ Գրիգորյանի հավաստմամբ՝ վիրտուալ թանգարաններ գործում են հանրապետության մի քանի խոշոր թանգարաններում՝ հնարավորություն տալով ունենալ ավելի մեծ թվով այցելուներ:
 
«Նախատեսվում է առաջիկայում վիրտուալ թանգարանը զինել տեխնիկական նորագույն հնարավորություններով, որոնց շնորհիվ այցելուները կծանոթանան այն հսկայածավալ տեղեկատվությունը, որը որոշակի պատճառներով հնարավոր չի եղել ամբողջական տարբերակով տեղադրել թանգարանում»,- armspu.am-ի հետ զրույցում նշեց թանգարանի տնօրեն Ալվարդ Գրիգորյանը:
 
Հիշեցնենք, որ եռաչափ թանգարանի պաշտոնական բացումը կայացել է նախորդ տարվա նոյեմբերին՝ համալսարանի 90-ամյա հոբելյանի շրջանակում: Մինչ օրս թանգարանն ունեցել է շուրջ 10 000 այցելու՝ այդ թվում՝ Մանկավարժականի և այլ բուհերի ուսանողներ, դպրոցականներ և աբովյանական դառնալ պատրաստվող բազմաթիվ դիմորդներ:
 
Իր գործունեության ընթացքում թանգարանը նախաձեռնել է բազմաթիվ միջոցառումներ: Այս տարի առաջին անգամ Մանկավարժական համալսարանի թանգարանը հագեցած մշակութային բազմաբնույթ միջոցառումներով միացավ նաև «Թանգարանային գիշեր» միջազգային ակցիային: