Տոնական տրամադրությունն էր տիրում այսօր նաեւ Բանասիրական ֆակուլտետի շենքում, թեեւ այստեղ առավոտից պատրաստվում էին երեկոյան հանդիսավոր արարողությանը:

Այնուամենայնիվ, շրջանավարտներին շնորհավորանքի խոսք հղեցին Բանասիրական ֆակուլտետի դեկան, բանասիրության դոկտոր, պրոֆեսոր Յուրի Դավթյանը, Հայ նոր գրականության և նրա դասավանդման ամբիոնի վարիչ, բանասիրության դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Դանիելյանը, ռուս բանասիրության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, բանասիրության դոկտոր, պրոֆեսոր Ռուզաննա Թադևոսյանը, հայոց լեզվի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, բանասիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վազգեն Համբարձումյանը, ուսանողական խորհրդի նախագահ, գերազանցիկ շրջանավարտ Սիրարփի Գևորգյանը և ՀՊՄՀ ռեկտոր, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանը:
Ֆակուլտետի դեկանն իր շնորհավորանքը համեմեց Թումանյանական խոսքով՝ շրջանավարտներին մաղթելով անձնական երջանկություն և հաջողություններ ողջ կյանքի ընթացքում:
Պրոֆեսոր Ռուզաննա Թադևոսյանն ասաց, որ անչափ շատ է հպարտանում իր շրջանավարտներով, իսկ պրոֆեսոր Սուրեն Դանիելյանը նակտեց, որ ուսումնառության ընթացքում փորձել են ուսանողներին տալ առավելագույնը՝ գիտելիքների լույսը և նրանց մեջ գտնել այդ լույսը հետագա սերունդներին տանելու պատրաստակամությունը: Շրջանավարտներին նա անվանեց գրականության դեսպաններ և հորդորեց. ,, Աշխատեք լինել ավելի արդար, քան բարի,,:

Հայոց լեզվի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Վազգեն Համբարձումյանը շրջանավարտներին հաջողություններ մաղթեց մանկավարժական գործունեության մեջ, իսկ գերազանցիկ շրջանավարտ և ուսանողական խորհրդի նախագահ Սիրարփի Գևորգյանը բոլորին մաղթեց համբերություն, կամք, ուժ և անընդհատ ինքնակրթությամբ զբաղվելու բարձր գիտակցություն:
Գերազանցության դիպլոմները շրջանավարտներին հանձնեց ՀՊՄՀ ռեկտոր, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանը: Նա շնորհավորեց բոլորին ավարտական քննությունների փորձությունը պատվով հաղթահարելու և ավարտական դիպլոմներ ստանալու առթիվ՝ հրավիրելով ներկաներին մասնակցելու այդ առիթով կազմակեպված երեկոյան տոնակատարությանը:
Գեղարվեստական կրթության ֆակուլտետում դիպլոմների հանձնման արարողությունն սկսվեց ՀՀ և Միջազգային երիտասարդական օրհներգերով:
Տոնական տեսք ստացած լսարանում շրջանավարտններին բարեմաղթանքի խոսք հղեցին համալսարանի ռեկտոր Ռուբեն

Միրզախանյանը և ֆակուլտետի դեկան Սարգիս Էլբակյանը:
,, Շնորհավորելով շրջանավարտներին՝ ռեկտորն ասաց.,, Ես ցանկանում եմ, որ դուք կարողանաք ավարտելուց հետո աշխատանք գտնել և հատկապես ձեր մասնագիտությամբ: Մենք ջանում ենք լավագույն շրջանավարտներին աշխատանքի ընդունել հենց մեր համալսարանում,,: Ռեկտորը դիպլոմներ հանձնեց գերազանց առաջադիմություն ցուցաբերած մագիստրոս շրջանավարներին՝ ընդգծելով, որ կարմիր դիպլոմներն այս տարի շատ են գեղարվեստական կրթության ֆակուլտետում:
,, Ուզենք, թե չուզենք, կյանքը բաժանվում է փուլերի, և այսօր դուք հաղթահարեցիք ձեր կյանքի մի կարևոր փուլը: Առջևում աշխատանքային փուլն է, և դուք պետք է կարողանաք ձեռք բերած գիտելիքները փոխանցել հաջորդ սերնդին, իհարկե, անընդհատ կատարելագործելով այն, ինչ ստացել եք,,-ասաց Գեղարվեստական կրթության ֆակուլտետի դեկան, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Սարգիս Էլբակյանը՝ շրջանավարտներին մաղթելով հաջողություններ և ստեղծագործական մոտեցում յուրաքանչյուր գործին: