ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Վերապատրաստվեցին ՀՀ ՊՆ դասախոս-զինծառայողներն ու զինվորական հոգեբանները
25.06.2013
Հունիսի 10-21-ը Հայկական պետական մանկավարժական համալսարանի Մագիստրատուրայի և մասնագիտական որակավորման բարձրացման վարչությունը անցկացրեց ՀՀ պաշտպանության նախարարության դասախոս-զինծառայողների և զինվորական հոգեբանների վերապատրաստման դասընթացներ:
Ակադեմիական 72 ժամ տևողությամբ դասընթացն անցկացրին փորձառու մասնագետներ` ՀՀ գլխավոր դատախազության աշխատակազմի ղեկավար Աշոտ Եսայանը, Մանկավարժական համալսարանի մասնագիտական կրթության և կիրառական մանկավարժության ամբիոնի վարիչի պաշտոնակատար, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հայկ Պետրոսյանը, Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկանի տեղակալ, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ, հոգեբան Հակոբ Թադևոսյանը, ՊՆ իրավաբանայկան վարչության նորմատիվ ապահովման բաժնի պետ, ՔՀԾ առաջին դասի խորհրդական, քաղաքական գիտությունների դոկտոր, դոցենտ Տիգրան Քոչարյանը և այլք:
Դասընթացներն անցկացվեցին տարբեր թեմաներով` պլանավորում և ծրագրավորում, կրթության զարգացման միջազգային միտումները, կրթական ոլորտի և ռազմական կրթության համակարգի կառավարման բարեփոխումներ, ռազմական կրթության որակի վերահսկողություն, զինվորական ծառայություն անցնելու, աշխատանքային օրենսդրությունների, դասավանդման մեթոդների զարգացման, ատեստավորման, գիտելիքների գնահատման համակարգի, միջանձնային հարաբերությունների, պաշտոնեական պարտականությունների իրականացման մասին և այլն:
Դասընթացի ավարտին մասնակիցներին տրվեցին դասընթացի մասնակցության հավաստագրեր: