ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Լրագրողները՝ որպես ռեժիսորներ և դերասաններ
28.06.2013
Արդեն երկրորդ անգամ Հեռուստալրագրության բաժնի 1-ին կուրսի ուսանողները հանդես են գալիս բեմադրություններով՝ նպատակ ունենալով հանդիսատեսին ներկայացնել մարդկային տարբեր ճակատագրեր՝ ընդգծելով առեղծվածային սիրո ամենազորեղ ուժը:
«Դեռևս կոնֆետներ չբաժանած» ներկայացման բոլոր կերպարները հորինված էին, գերխնդիրը՝ սիրո՝ անգամ խելագարության հասցնելու ուժի և զորեղության ապացույցը:
Սցանարի հեղինակն ու ռեժիսորը Հեռուստալրագրության բաժնի 1-ին կուրսի ուսանող Արթուր Գասպարյան էր, դերասանները՝ նույն կուրսի ուսանողուհի Աննա Արթենյանն ու Ռեժիսուրայի բաժնի 2-րդ կուրսի ուսանողուհի Գայանե Ներսիսյանը:
Վերջիններս կերտում էին կյանքի դառնությունները ճաշակած աղջկա և մոր կերպարներ. աղջիկը՝ մինչև անգամ փեսացուի անժամանակ մահ: Սակայն անելանելի թվացող պահերին անգամ մայրը վստահեցնում է՝ Աստծո գործերն անքննելի են, յուրաքանչյուր ավարտ և կորուստ մի մեծ ու կարևոր բանի սկիզբ է:
«Մարդկության երեսից վերացել է արդարությունը»,-նշում է սցենարի հեղինակ Արթուր Գասպարյանը և ավելացնում՝ բարին ու չարը իրար են խառնվել. հաղթում է նա, ով հավատում և սպասում է: