ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Շարունակվում են գիտաժողովի աշխատանքները
03.07.2013
Մասնագիտական կոմպետենտության ձևավորման և զարգացման առանձնահատկություններին այսօր անդրադարձան «Անընդհատ /շարունակական/ պրակտիկայի արդիականացումը և կազմակերպման մեխանիզմների ներդրումը բարձրագույն մանկավարժական կրթության համակարգում» խորագրով միջազգային գիտաժողովի մասնակիցները աշխատանքային երրորդ օրը:
Իրենց զեկուցումներում նրանք անդրադարձան մանկավարժական բուհերի ուսանողների ինքնուրույն աշխատանքին, մասնագիտական և անձնային կոմպետենցիաների ձևավորմանը, ինչպես նաև մանկավարժական պրակտիկային՝ բարձրագույն մանկավարժական կրթության նոր կրթական չափանիշների իրականացման պայմաններում:
Գիտաժողովի աշխատանքային երրորդ օրը հագեցած էր նաև մշակութային ծրագրով, որի մեկնարկը տրվեց հենց Մանկավարժական համալսարանում: Օտարերկրյա հյուրերը շրջեցին եռաչափ թանգարանում, ծանոթացան համալսարանի տարեգրությանն ու պատմությանը, ինչպես նաև հանձնեցին իրենց հուշանվերները: Այցելուները հուշամատյանում հիացմունք հայտնեցին գեղեցիկ և հագեցած թանգարան ունենալու առթիվ և իրենց գործընկերների անունից բուհին մաղթեցի նոր ձեռքբերումներ և հաջողություններ:
Հիշեցնենք, որ գիտաժողովի աշխատանքները կշարունակվեն նաև վաղը. մասնակիցները հանդես կգան մանկավարժական պրակտիկայի ուղեցույցերի մշակման առաջարկներով: