ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

«Մանկավարժական հասարակությունը պետք է դարձնել ավելի մարդասիրական»
04.07.2013
«Անընդհատ /շարունակական/ պակտիկայի արդիականացումը և կազմակերպման մեխանիզմների ներդրումը բարձրագույն մանկավարժական կրթության համակարգում» խորագրով միջազգային հնգօրյա գիտաժողովն այսօր ավարտվեց:
Համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանը գիտաժողովի ընթացքը արդյուանվետ համարեց` նշելով, որ անցած օրերի ընթացքում ոչ միայն մասնակիցներններկայացրին թեմային առնչվող զեկույցներ, այլև տեղի ունեցավ շատ որոշակի գիտական համագործակցություն: «Գիտաժողովն ակտիվ է և առկա էին կարծիքների ու մոտեցումների բախումներ, բազամաթիվ տեսակետներ: Պետք է արձանագրենք, որ հենց այդ հանգամանքն էլ վկայում է գիտաժողովի արդյունավետ ընթացքի մասին»,- ընդգծեց ռեկտորը:
Շնորհակալություն հայտնելով գիտաժողովի մասնակից արտերկրա հյուրերին` Ռուբեն Միրզախանյանը հույս հայտնեց, որ բացի գիտական բովանդակային մասից, նման տեսակի հավաքները նաև հնարավորություն են տալիս ավելի լավ ճանաչելու և բարեկամանալու միմյանց հետ, որն էլ ամենալուրջ երաշխիքն է հետագա արդյունավետ աշախատանքի և գործունեության համար:
Աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Արա Երեմյանը շնորհակալություն հայտնեց բոլոր մասնակիցներին, իսկ գիտաժողովի արդյունքերն արդյունավետ գնահատեց: Նա նշեց նաև, որ միջազգային գիտաժողովին ներկայացված բոլոր զեկույցներն արդեն տապագրվել են ամփոփ մեկ ժողովածուում:
Ուսումնագիտական գծով պրոռեկտոր Սրբուհի Գևորգյանն էլ անցկացված գիտաժողովում բանավեճերի համատեքստում առանձնացրեց հիմնախնդիրներին վերաբերող անչափ արդիական զեկուցումներով առաջ քաշված հիմնահարցերը և հարցերի լուծումներ առաջարկած ուղիները:
Միջազգային գիտաժողովի մասնակից Ղրիմի հումանիտար համալսարանի ռեկտոր, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ուկրաինայի մանկավարժական գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Ալեքսանդր Գլուզման ընդգծեց, որ գիտաժողովի թեման շատ կարևոր և արդիական է ողջ կրթական համակարգի համար:
Անդրադառնալով մանկավարաժական պրակտիկային` նա ասաց. «Ուսումնական հաստատությունները մեզանից սպասում են ոչ թե թերի, այլ լիարժեք մասնագետներ ու պրեֆսիոնալ մանկավարժներ: Մեր խնդիրն է իրար մոտեցնել բուհն ու դպրոցը: Մանկավարժը դա մասնագիտություն կամ գործառույթ չէ, դա առաքելություն է»:
Նա նկատեց նաև, որ մանկավարժական հասարակությունը պետք է դարձնել ավելի մարդասիրական: Իսկ դրա համար առաջարկեց փնտրել անհրաժեշտ նոր մեթոդներ և ուղղություններ` աշխատանքի ճիշտ և արդյունավետ կազմակերպման համար:
Ակադեմիկոս Գլուզմանը հույս հայտնեց, որ մանկավարժական համալսարանում առաջիկա գիտական հետազոտությունները և գիտական պաշտպանությունները նվիրված կլինեն անընդհատ /շարունակական/ պրակտիկայի արդիականացմանն ու կազմակերպման մեխանիզմների ներդրմանը:
Վերջում Գլուզմանը իր հիացմունքը հայտնեց հայաստանյան մշակութային հուշարձաններից. «Այն, ինչ տեսա այստեղ՝ անչափ հիացրեց և զարմացրեց ինձ, ես երկար կհիշեմ այս գեղեցիկ երկիրը»:
Ի դեպ, այսօր նաև ստորագրվեց գիտական և մշակութային համագործակցության համաձայնագիր Միջազգային գիտաժողովի մասնակից Ղրիմի հումանիտար համալսարանի ռեկտոր Ալեքսանդր Գլուզմանի և ՀՊՄՀ ռեկտոր Ռուբեն Միրզախանյանի միջև: Համաձայնագիրը ենթադրում է երկկողմանի միջազգային կապերի ընդլայնում, կրթության և գիտական հետազոտության ոլորտներում փորձի, ուսումնական և մեթոդական ձեռնարկների փոխանակում, ամենամյան վերապատրաստումներ ուսանողների միջև, բազմաբնույթ կոնֆերանսների և միջազգային գիտագործնական համաժողովների անցկացում և այլն: