ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ներդրումներ բարձրագույն մանկավարժական կրթության համակարգում
10.07.2013
Օրերս Մանկավարժական համալսարանում անցկացվեց հնգօրյա միջազգային գիտաժողով, որի ընթացքում զեկուցողներն հանդես եկան պրակտիկայի արդիականացմանն ու կազմակերպմանն ուղղված զեկույցներով:
Գիտաժողովին հյուրընկալվել էին Ղրիմի հումանիտար, Սմոլենսկի պետական, Կուբանի պետական տեխնոլոգիական, Մարիբորի Շյաուլյայի, Չելյաբինսկի մանկավարժական համալսարանների, Մորդովայի պետական մանկավարժական ինստիտուտի, ինչպես նաև հայաստանյան բուհերի՝ ՀՊՄՀ-ի, ԵՊՀ-իՖիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտի, Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի և ՀՀ Փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտի ներկայացուցիչներ:
Քննարկելով մանկավարժական պրակտիկայի արդիականցման ուղղությամբ տարբեր երկրների բուհերի փորձը՝ գիտաժողովի մասնակիցները մշակեցին պրակտիկայի արդիականացման համապատասխան հանձնարարականներ:
Ի դեպ, «Անընդհատ /շարունակական/ պակտիկայի արդիականացումը և կազմակերպման մեխանիզմների ներդրումը բարձրագույն մանկավարժական կրթության համակարգում» խորագրով միջազգային գիտաժողովին ներկայացված բոլոր զեկույցներն արդենիսկ տպագրվել են մեկ ժողովածուում: