ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Այցելություն Արցախ
10.07.2013
Մանկավարժական համալսարանի Ուսանողական խորհրդի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախաձեռնությամբ բուհի տարբերի ֆակուլտետների շուրջ 50 ուսանողներ օրերս ուխտագնացության էին մեկնել Արցախ:
Ուխտագնացությանը մասնակից ուսանողների համար սա բացառիկ հնարավորություն էր Արցախի,Լեռնային Ղարաբաղի պատմամշակութային հուշարձաններին, ազգային-ազատագրական պայքարիպատմությանը ծանոթանալու համար:
Երեք օրերի ընթացքում ուսանողներն այցելեցին Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցի,Գանձասար վանական համալիր, Ամարասի վանք, Կանաչ Ժամ եկեղեցի (Սուրբ Հովհաննես Մկրտիչեկեղեցի, ), ինչպես նաև Ստեփանակերտ և Շուշի:
Ոչ միայն ուխտագնացություն, այլև ժամանցային խաղերով, ուրախ երգ ու պարով հագեցած առօրյա. բուհիշուրջ 50 ուսանողներ այսպես անցկացրին դեպի Արցախ կատարած եռօրյա այցելությունը: