Պալերմոյի համալսարանում հուլիսի 22 –ին մեկնարկեց Տեմպուսի`«Բարձրագույն կրթության կառավարում մագիստրոսական ծրագիր. առաջնորդների պատրաստում`
.jpg)
կրթության փոխակերպման կառավարման համար» ծրագրի շրջանակում հերթական սեմինարը:
Սիցիլիայում է Մանկավարժական համալսարանի պատվիրակությունը՝ Կրթական բարեփոխումների եւ որակի վարչության պետ Մկրտիչ Ավագյանը, Համալսարան-գործատու համագործակցության կենտրոնի ղեկավար Ռիտա Գեւորգյանը,Միջազգային համագործակցության բաժնի ղեկավար Քրիստինա Ծատուրյանը, Լրատվության եւ հանրության հետ կապերի վարչության պետ Դիանա Մարկոսյանը՝ Որակի ապահովման ծրագրի` Կրթության մասնագետների մասնագիտական ասոցիացիայի ղեկավար, մանկավարժական համալսարանի պրոռեկտոր Տիգրան Այվազյանի գլխավորությամբ: Սեմինարին մասնակցում են նաեւ Մասնագիտական կրթության որակի ապահովման կենտրոնի ղեկավար Ռուբեն Թոփչյանը, կենտրոնի քաղաքականության մշակման և իրականացման վարչության ղեկավար Սուսաննա Կարախանյանը, ՀՀ ԿԳ նախարարության ներկայացուցիչ, բուհերի համակարգման և կազմակերպման բաժնի պետ Սասուն Մելիքյանը, նաեւ Պետական տնտեսագիտական համալսարանի, Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի, Գորիսի պետական համալսարանի, վրացական կողմից՝ Իլյա Չավչավաձեի, Շոթա Ռուսթավելիի անվան համալսարանների, Բաթումիի համալսարանի, Սեւծովյան համալսարանի պատվիրակոթյունները, նաեւ ծրագրի գործընկերները՝ Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Չեխիայից:
.jpg)
Սեմինարի մեկնարկը ողջունեցին ծրագրի ղեկավարները,Պալերմոյի համալսարանի Իրավագիտության, հասարակության եւ սպորտի ֆակուլտետի ղեկավարը, CESIE—ի տնօրեն Վիտո Լա Ֆատան, Մանկավարժական համալսարանի պրոռեկտոր Տիգրան Այվազյանը, Որակի ապահովման կենտրոնի քաղաքականության մշակման և իրականացման վարչության ղեկավար Սուսաննա Կարախանյանը: Նրանք արդյունավետ աշխատանք մաղթեցին եւ հույս հայտնեցին, որ ծրագիրը հաջողությամբ կավարտվի եւ միջազգային արդյունավետ համագործակցությունը կնպաստի փոխակերպվող հասարակության համատեքստում կառավարման մոդելի, ղեկավարման մեթոդների, կազմակերպչական փոփոխությունների ձևավորմանը:
Բավականին հավակնոտ այս ծրագրի իրագործումը ամենավճռական փուլում է, եւ այս սեմինարի կարեւորությունը նրանում է, որ այստեղ կհստակեցվեն բոլոր հարցերը, եւ որոշ տեխնիկական շտկումներից հետո աշխատանքը կմտնի ավարտական փուլ եւ արդեն հոկտեմբերին իրականում ակնհայտ կլինի մոտ մեկ տարվա գործունեության արդյունքը: Ծրագրում ներգրավված բուհերում՝ ներառյալ ծրագրի համակարգող Մանկավարժական համալսարանում, կհիմնադրվեն ամբիոններ՝ Կրթության կառավարման մասնագետներ պատրաստող, եւ կընդունեն առաջին դիմորդներին:
Պալերմոյում քննարկումները սկսվեցին հենց այս խնդրի իրականացման հնարավորություների ուսումնասիրությամբ: Նախ սեմինարի մասնակիցները խմբերի բաժանված աշխատեցին, քննարկեցին, ապա ծրագրի ղեկավաներին եւ գործընկերներին ներկայացրին, թե իրենց համալսարաններում ինչ խնդիրներ եւ խոչընդոտներ կան հոկտեմբերին ուսումնառությունը սկսելու շուրջ: Քննարկում ծավալվեց նաեւ ուսանողների շարժունության շուրջ՝ որքան ժամանակով, որ ամիսներին եւ որ երկրներում պետք է ուսումնառության արտասահմանյան փուլն անցնեն կրթության կառավարում մասնագիտությամբ «առաջին» ուսանողները:
Սեմինարի աշխատանքերը կշարունակվեն մինչեւ շաբաթվա վերջ: