Կյանքից հեռացավ ճանաչված խմբավար` ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Էդուարդ Մեխակի Էլբակյանը: Նա իր ողջ գիտակից կյանքը նվիրեց հայ երգարվեստի զարգացմանը: Նրա ղեկավարած երգչախմբերը հասան մեծ բարձունքների ինչպես մեր երկրում, այնպես էլ նրա սահմաններից դուրս:
Իսկ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում նրա գործունեության 40-ից ավելի տարիների ընթացքում կրթվեցին և դաստիարակվեցին բազմաթիվ սերունդներ: Կատարողական և մանկավարժական բնագավառներում նրա ավանդը բարձր է գնահատել ՀՀ Կառավարությունը:
1985թ.-ին նրան շնորհվել է վաստակավոր արտիստի պատվավոր կոչում, 2003թ-ին արժանացել է ՀՀ նախագահի շնորհակալագրի, իսկ 2012թ.-ին` ՀՀ վարչապետի շնորհակալագրի:
Էդուարդ Էլբակյանի վառ հիշատակը հավերժ կմնա նրա ընկերների և ուսանողների սրտերում:
Էդուարդ Էլբակյանի հուղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 30-ին, ժամը 13-ին, Կոնդի Սբ. Հովհաննես եկեղեցուց: