ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մեկնարկել է հեռակայի ընդունելությունը
15.08.2013
Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում օգոստոսի 10-ից մեկնարկել է հեռակա ուսուցման 2013-2014 ուսումնական տարվա ընդունելությունը:
Ուսուցումն իրականցվում է 40 մասնագիտությունների գծով. համալսարան կարող են դիմել միջնակարգ, միջին մասնագիտական, նախնական մասնագիտական (արհեստագործական) և մասնագիտական տեխնիկական կրթություն ունեցող անձինք`առանցտարիքային սահմանափակման:
Նպատակային տեղերի միրցույթն իրականացվում է ՀՀ միջնակարգ դպրոցներում առնվազն մեկ տարի որպես ուսուցիչ աշխատող և մարզպետարանից գործուղում ունեցող դիմորդների միջև`վերջիններիս կողմից վաստակած դրական միավորների հիման վրա:
Հեռակա ուսուցումն իրականացվում է «Մանկավարժության բակալավր» կրթական ծրագրով` ուսուցման 5 տարի տևողությամբ, վճարովի հիմունքներով: Դիմորդներն իրենց ընտրությամբ կարող են հայտագրել և մասնակցել միայն մեկ մասնագիտության մրցույթի:
Փաստաթղթերն ընդունվում են մինչև սեպտեմբերի 20-ը.քննությունները կանցկացվեն սեպտեմբերի 25-հոկտեմբերի 20-ը:
Ի դեպ, հեռակա ուսուցման վերաբերյալ հավելյալ տեղեկատվություն կարող եք ստանալ այցելելով armspu.am կայքի «Դիմորդ» բաժին: