ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մանկավարժականը`«Բազե 2013»-ում
26.08.2013
Ինչպես ամեն տարի, այս տարի ևս Մանկավարժական համալսարանի ուսանողները մասնակցեցին <<Բազե>> ամենամյա համահայկական երիտասարդական հավաքին.օգոստոսի 12-18-ը Ծաղկաձորում:
Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի մագիստրատուրա 2-րդ կուրսի ուսանող, ՈւԽ Արտաքին կապերի նախագահ Էդիկ Գուլյանի ղեկավարած ՀՊՄՀ-ի ջոկատը ընդգրկված էր Կարմիր ճակատում, որն, ի դեպ, ղեկավարում էր ՈՒԽ նախագահ Ներսիկ Մարգարյանը:
Մանկավարժականի ուսանողներ Աստղիկ Շահվերդյանը, Սյուզի Մարտիրոսյանը, Լիլիթ Վահանյանը, Արիստակես Աֆրիկյանը, Անահիտ Հովհաննիսյանը, Գիրգոր Կորկոտյանը, Նաիրի Բալաբեկյանը «Բազե 2013»-ին իրենց ակտիվ մասնակցությամբ աչքի ընկան ինտելեկտուալ, մշակութային և մարզական մրցույթներում: <<Բազե պար>> ներճակատային մրցույթում մեր բուհի մասնակից Անահիտ Հովհաննիսյանը զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը, իսկ միջճակատայինում՝ 3-րդ:
«Բրեյն ռինգ»մրցույթում ՀՊՄՀ ջոկատը գրավեց 1-ին պատվավոր հորիզոնականը, իսկ միջճակատայինում՝ 3-րդ:
«Բազե 2013»համահայկական երիտասարդական հավաքի«Բազե նկար»մրցույթում Մանկավարժականի ուսանող, գեղանկարիչ Նաիրի Բալաբեկյանի աշխատանքը միջճակատային մրցույթում Կարմիր ճակատին բերեց 1-ին պատվավոր հորիզոնականը:
Հիշեցնենք, որ ամենաերկարակյաց` 11 ամյա պատմություն ունեցող «Բազե» համահայկական երիտասարդական հավաքն ամենասպասվածն ու պահանջվածն է երիտասարդների շրջանում: Հավաքին մասնակցում են 18-30 տարեկան երիտասարդներ. երեք ճակատներում ընդհանուր առմամբ մրցում են 45 ջոկատներ:
Այս տարի ևս երիտասարդ հավաքի մասնակիցների առօրյան լեցուն էր քաղաքական, հասարակական գործիչների և արվեստագետների հետ հետաքրքիր հանդիպումներով: «Բազե 2013»-ում Կապույտ և Նարնջագույն ճակատները հավաքեցին հավասար միավորներ`կիսելով առաջին հորիզոնականը. Կարմիր ճակատը` 2-րդն էր: