ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՀՊՄՀ թանգարանի տնօրենը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ին կից Թանգարանների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ) վեհաժողովին
28.08.2013
ՀՊՄՀ թանգարանի տնօրենը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ին կից Թանգարանների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ) վեհաժողովին
Օգոստոսի 10-18-ը Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում կայացավ ԻԿՕՄ-ի 23-րդ վեհաժողովը, որին մասնակցում էին նաև Հայաստանի հինգ՝ Մանկավարժական համալսարանի թանգարանի, Հովհաննես Թումանյանի, Ավետիք Իսահակյանի անվան տուն-թանգարանների, Ռուսական արվեստի և Երևանի պատմության թանգարանների ներկայացուցիչներ:
 
Վեհաժողովի ընթացքում հայաստանյան պատվիրակները հնարավորություն ունեցան շփվել և փորձ փոխանակել Մեքսիկայի (Լուրդես Մոնգես, ԻԿՕՄ-Մեքսիկայի նախագահ), Էկվադորի (Խորխե Ալբուջա), ԱՄՆ-ի (Էլզա Բեյլի, Գնահատման և հետազոտության կենտրոնի Կրթության բաժնի տնօրեն), Արգենտինայի, Ալբանիայի, Ֆրանսիայի և աշխարհի տարբեր երկրներից ժամանած թանգարանագետների հետ՝ ներկայացնելով իրենց երկրների թանգարաններում իրականացվող աշխատանքները:
 
Վեհաժողովում տարբեր օրերին ցուցահանդեսների և պաստառների տեսքով ներկայացվեց մասնակից երկրների թանգարանների գործունեությունը:
 
ՅՈՒՆԵՍԿՕ-ի (Համալսարանական թանգարանների միջազգային խորհուրդ) նիստի ընթացքում Մանկավարժական համալսարանի թանգարանի տնօրեն Ալվարդ Գրիգորյանը ներկայացրեց բուհի եռաչափ թանգարանի գործունեությունը. այն արժանացավ խորհրդի անդամների հավանությանը: Վերջիններս կիսեցին ՀՊՄՀ ռեկտոր Ռուբեն Միրզախանյանի այն կարծիքը, որ յուրաքանչյուր այցելու, թանգարանում ծանոթանալով բուհի պատմությանն ու ավանդույթներին, պետք է լցվի հպարտության զգացումով:
 
Հետագա համագործակցության նպատակով Ալվարդ Գրիգորյանը հանդիպեց ՍԵԿԱ -ի (Կրթական և մշակութային գործունեության միջազգային կոմիտե) և մի շարք այլ կոմիտեների նախագահների և անդամների հետ. պայմանավորվածություն ձեռք բերվեց Երևանում կազմակերպել միջազգային գործնական պարապմունքներ և ցուցահանդեսներ՝ 2014 թվականին Ալեքսանդրիայում անցկացվելիք ՍԵԿԱ-ի և ՅՈՒՄԱԿ-ի համատեղ գիտաժողովի շրջանակում:
 
ՙՄասնակցությունը վեհաժողովին շատ կարևոր էր մեր երկրում թանգարանային գործունեության զարգացման, միջազգային փորձի փոխանակման և հետագա աշխատանքն առավել արդյունավետ դարձնելու համարե,-նշեց ՀՊՄՀ թանգարանի տնօրեն Ալվարդ Գրիգորյանը: Վերջինս ուրախությամբ նշեց՝ ԻԿՕՄ-ի Հայաստանի ազգային կոմիտեի աշխատանքի վերաբերյալ ղեկավար անձնակազմի և տարբեր երկրների ներկայացուցիչների բարձր կարծիքը հաճելի էր, ինչպես նաև՝ պարտավորեցնող:
 

Ի դեպ, Հայաստանի պատվիրակները Ռիո դե Ժանեյրո այցի ընթացքում եղան նաև քաղաքի թանգարաններում, այցելեցին տեսարժան վայրեր: