Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում շարունակվում է հեռակա ուսուցման 2013-2014 ուսումնական տարվա ընդունելությունը:
Ուսուցումն իրականացվում է 40 մասնագիտությունների գծով, «Մանկավարժության բակալավր» կրթական ծրագրով` ուսուցման 5 տարի տևողությամբ, վճարովի հիմունքներով:
Դիմորդներն իրենց ընտրությամբ կարող են հայտագրել և մասնակցել միայն մեկ մասնագիտության մրցույթի:
Փաստաթղթերն ընդունվում են մինչև սեպտեմբերի 20-ը.քննությունները կանցկացվեն սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 20-ը:
Հեռակա ուսուցման, քննությունների և վարձավճարների վերաբերյալ հավելյալ տեղեկատվություն կարող եք ստանալ այցելելով բուհի պաշտոնական կայքի` armspu.am-ի «Դիմորդ» բաժնի համապատասխան ենթաբաժիններ: