Սեպտեմբերի 4-ին`ժամը 10.00-ին, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում (Տիգրան Մեծի 17, ՀՊՄՀ ռեկտորատի մասնաշենք, 3-րդ հարկ, գիտաժողովների դահլիճ) կմեկնարկի «Լեզուն, կրթությունը և ընտանիքը հայրենադարձության գործընթացում» խորագրով միջազգային երկրօյա գիտաժողովը:
Բացման խոսքով հանդես կգան ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՊՄՀ ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը, ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը, Հայաստանում DAAD-ի՝ Ակադեմիական փոխանակումների ծառայության ղեկավար Թինա Լաուֆերը, «Թիրախային նախաձեռնություն Հայաստանի համար» ծրագրի տնօրեն Վիրջին Արտոն:
Երկօրյա գիտաժողովի ընթացքում կոնֆերանսի Հայաստանի, Գերմանիայի, Բուլղարիայի և Լեհաստանի մասնակիցներն իրենց զեկույցներում կանդրադառնան աշխարհի մի շարք երկրներում հայ միգրանտների հայրենադարձության հիմնա-խնդիրին, «Եվրամիության Հայրենադարձության հիմնադրամ»-ի գործունեությանն ու նշանա¬կությանը, «Ռեսեա» կենտրոնի առկա վիճակին ու հեռանկարներին, վերաինտեգրման գործըն¬թացում հայկական Սփյուռքի դերին, Գերմանիայում հայ միգրանտների հայրենադարձության հիմնախնդիրներին և այլ թեմաների:
Գիտաժողովի աշխատանքները կամփոփվեն սեպտեմբերի 5-ին՝ համերգային ծրագրով: