Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողների նոր ուսումնական տարին մեկնարկեց բացառիկ դասախոսությամբ. ֆակուլտետը

հյուրընկալել էր Գերմանիայի Թյուբինգենի համալսարանի Երկրաբանության ինստիտուտի գիտաշխատող, դասախոս, կենսաբանական գիտությունների թեկնածու, ՀՊՄՀ շրջանավարտ Դավիթ Վասիլյանին:
Վերջինս շուրջ 12 գիտական աշխատությունների, հոդվածների հեղինակ է. հնէաբանն ակտիվորեն մասնակցում է աշխարհի տարբեր երկրներում կատարվող հնէաբանական ուսումնասրոթյուններին:
Ուսանողների հետ հանդիպման ընթացքում Դավիթ Վասիլյանն առավել մանրամասն անդրադարձավ Հայաստանի բրածո օրգանիզմներին, հնէաբանական գիտության զարգացման միտումներին, ինչպես նաև Գերմանիայում կատարվող երկարաժամկետ և կարճաժամկետ հնէաբանական պեղումներին:
«Ուրախալի է՝ ուսանողներն առավել շատ հետաքրքրված էին վերջին ժամանակներում Հայաստանում կատարված ծովային և ցամաքային պեղումներին, բայց ամենից շատ նրանց հետաքրքրում էր, թե ինչ նոր ուսումնասիրություններ կարելի է կատարել»,-armspu.am-ի հետ զրույցում նշեց Դավիթ Վասիլյանը՝ նկատելով՝ Հայաստանում ուսանողի հանդեպ պահանջները շատ են. դա հնարավորություն չի տալիս ուսանողին մասնագիտության մեջ հմտանալ իրիսկ ընտրած առարկաների շրջանակում: