Այսօր Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում մեկնարկեց «Լեզուն, կրթությունը և ընտանիքը հայրենադարձության գործընթացում»
.jpg)
խորագրով միջազգային երկօրյա գիտաժողովը:
ՀՊՄՀ ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը բացելով գիտաժողովի աշխատանքները, նկատեց, որ արտագաղթի խնդիրը գտնվում է հանրության ուշադրության կենտրոնում` անհանգստացնելով ամենալայն շրջանակներին: Նա տեղեկացրեց, որ արդեն մեկ տարի է` Մանկավարժական համալսարանի և «Ավո Հայմատգարտեն» բարեգործական կազմակերպության նախաձեռնությամբ բուհում գործում է ադապտացիոն կենտրոն, որն իրականացնում է «Վերաինտեգրացիայի» կենտրոն-Հայաստան» (RECEA) ծրագիրը: «Լեզվական դասընթացները, սոցիալական, հոգեբանական աջակցությունը, մշակութային տարատեսակ միջոցառումների կազմակերպումը օգնում են նվազեցնել հայրենադարձների տարատեսակ խնդիրներն ու աջակցել սոցիալական վերաինտեգրացմանը»,-ասաց ռեկտորը:
ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն էլ նկատեց, որ կոնֆերանսի բազմաբովանդակ և խնդրահարույց թեմաներով հարցադրումները գտնվում են նախարարության ուշադրության առանցքում:
Խոսելով հայրենադարձ երեխաների մասին` նախարարը ընդգծեց հայրենիքում նրանց կրթության կազմակերպման և կրթական կարիքների բավարարման հիմնախնդիրներն ու հատկապես մայրենիի ոչ բավարար իմացությունը:
.jpg)
«Ավանդական և նորագույն ժամանակներում ձևավորված Սփյուքի կրթական կարիքները տարբեր են. այդ ենթատեքստում տարբերվում են նաև հանրակրթական և բարձրագույն ուսումնական հաստատությունների կրթություն տրամադրելու հնարավորությունները: Խնդրի լուծումը մեկ գործընթացով չի տրվում. պետք է ստեղծել ճկուն ու բազմազան այնպիսի համակարգ, որ յուրաքանյուր հայրենադարձ Հայաստանում կրթությունը մատչելիորեն շարունակելու հեռանկար ու հնարավորություն տեսնի»,-ասաց Արմեն Աշոտյանը:
ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը, կարևորելով գիտաժողովը, նկատեց, որ սկսած 2000 թվականից միգրացիոն հոսքերի խճապատկերում նկատվում էր շատ թույլ արտահայտված Հայաստան վերադարձողների հոսք. «Բոլոր դեպքում էլ վերադարձից հետո շատ կարևոր է հայրենիքում անձանց ռեինտեգրացիան և այս հարցի լուծմամբ է պայմանավորված, թե այդ անձը կշարունակի մնալ Հայաստանում, թե կրկին կմեկնի: Մի քանի տարի ապրելով հայրենիքից դուրս՝ մարդն իրեն փոփոխված է զգում բոլոր ոլորտներում»: Գագիկ Եգանյանը տեղեկացրեց, որ միգրացիայի ոլորտի կառավարման 2012-2016 թթ ծրագրով նախատեսված են ամենատարբեր խնդիրների լուծումները` հայրենադարձների զբաղվածության աջակցություն ցուցաբերում, ստացած հմտությունների, դիպլոմների, որակավորման ճանաչման ապահովում, երեխաների կրթության շարունակության պայմանների ստեղծում, կառավարական կազմակերպությունների միջև կապերի խորացում և այլն:
«Ուղեղների արտահոսքը» Հայաստանից որևէ մեկի շահերից չի բխում. այն խաթարում է միջազգային համայնքի հետ համագործակցությունը»,- գիտաժողովի ընթացքում հայտարարեց
.jpg)
Հայաստանում DAAD-ի՝ Ակադեմիական փոխանակումների ծառա-յության ղեկավար Թինա Լաուֆերը, նշելով, որ DAAD-ն`որպես կրթական կազմակերպություն, համագործակցում է միջազգային բազմաթիվ կառույցների հետ և պայքարում արթագաղթի դեմ. « Մենք փորձում ենք ստեղծել մի ընդհանուր միջավայր, որն աջակցում է ուսանողների` երկկողմանի համագործակցությանը»:
Թինա Լաուֆերը վստահ է, որ արտագաղթի դեմ պայքարը հնարավոր է իրականացնել միայն այլ երկրների աջակցության և համագործակցության շնորհիվ:
«Թիրախային նախաձեռնություն Հայաստանի համար» ծրագրի տնօրեն Վիրջին Արտոն հայրենադարձությունը որակեց երկարատև և բարդ գործընթաց. համապատասխան պետական կառույցները, միջազգային հասարակական կազմակեպություններն ու Սփյուռքը հիմնական դերակատարներն են վերաինտեգրման գործընթացը արժանապատիվ, արդյունավետ և կայուն ձևով իրականացնելու համար.« Այսօրվա նախաձեռնությունը ընդգրկել է կառավարական և ոչ կառավարական մի շարք կառույցների, անձանց, ովքեր ակտիվորեն պայքարում են արտագաղթի դեմ: Նման ծրագրերը միտված են ապահովելու հայրենադարձությունն ու կանխելու մեծ ծավալի հասնող արտագաղթը: Լեզուն, կրթությունն ու ընտանիքը իսկապես կարևոր են. այսօր կարիք կա ամրապնդելու կրթությունը, վերապատրաստելու և ստեղծելու վերաինտեգրման բարենպաստ միջավայր»,- հավելեց Վիրջին Արտոն :
Գիտաժողովի աշխատանքները կամփոփվեն սեպտեմբերի 5-ին: