ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Հայաստանում էին ուկրաինացի ուսանողները
09.09.2013
«Ամառային դպրոց» ուսանողների փախանակման ծրագրի շրջանակում օգոստոսի 19-29-ը Հայաստան էին ժամանել Ուկրաինայի Մ.Պ. Դրագոմանովի անվան ազգային մանկավարժականհամալսարանի 10 ուսանողներ:
ՀՊՄՀ Ուսանողական խորհուրդն ու Հայաստանի Երիտասարդական հիմնադրամը մեծապես նպաստեցին ուկրաինացի ուսանողների՝ ոչ միայն տասնօրյա ամառային պրակտիկան, այլև նոր ուսումնական տարվանից առաջ լիարժեք հանգիստն անցկացնելուն:
Հայաստանում անցկացրած տասը օրերի ընթացքում ուկրաինացի հյուրերն այցելել են բազմաթիվ պատմամշակութային վայրեր՝ ծանոթանալով հայերի՝ դարավոր պատմություն ունեցող մշակութային ժառանգությանը:
Աղավնաձորի ջրամբար, Ծաղկաձոր, Սևանա լիճ, Էջմիածնի Մայր Տաճար, Աշտարակ՝ Սաղմոսավանք և Մուղնի, Գառնի և Գեղարդ, ինչպես նաև շրջայց Երևանում՝ Մատենադարան, Սերգեյ Փարաջանովի անվան տուն-թանգարան ու Մանկավարժական համալսարան. այս և այլ վայրերում ուկրաինացի հյուրերի անվտանգությունն ապահովում էին ՀՊՄՀ անվտանգության աշխատանկիցները:
Օրաերկրյա հյուրերի համար անմոռանալի էր հատկապես Մարմարիկ գետի ափին կազմակերպված ընթրիքը, որը դարձավ հայ և ուկրաինացի ուսանողների բարեկամության սկիզբ:
Բանավեճ-քննարկումներ, ինտելեկտուալ ու սպորտային մրցույթներ, որ հագեցրել են ուսանողների առօրյան ու դարձրել այն անմոռանալի:
Ի դեպ, ՀՊՄՀ Ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ հյուրերի համար կազմակերպվել են նաև ազգային-հայրենասիրական պարերի ուսուցման դասընթացներ: