Օգոստոսի 19-29-ը Մանկավարժական համալսարանի 10 ուսանող ամառային պրակտիկան անցկացրին Մ. Պ. Դրագոմանովի անվան ազգային մանկավարժական համալսարանում:
.jpg)
Այցի առաջին օրը նշանավորվեց Կիև քաղաքում կազմակերպված էքսկուրսիայով.ուսանողները ծանոթացան մայրաքաղաքի պատմությանը, եղան քաղաքի տեսարժան վայրերում:
Հաջորդ օրը աբովյանականներն այցելեցին Մ. Պ. Դրագոմանովի անվան ազգային մանկավարժական համալսարան. Միջազգային կապերի հաստատման հարցերի գծով պրոռեկտոր Վ. Գ. Լավրինենկոն Մանկավարժականի ուսանողներին ամբողջական տեղեկատվություն հաղորդեց բուհի կրթական համակարգի մասին, որին հաջորդեց շրջայցը բուհում:
Նույն օրը ուսանողները հանդիպեցին Պ. Դրագոմանովի անվան ազգային մանկավարժական համալսարանի Ինֆորմատիկայի ինստիտուտի ուսանողների հետ: Ճաշից հետո կազմակերպվեց այց Վլադիմերյան մայր տաճար, որին հաջորդեց էքսկուրսիան` Կիևո-Պեչյորյան լավրա, Սուրբ Սոֆիայի տաճար, Պիռոգովո թանգարանային համալիր:
.jpg)
Մանկավարժական համալսարանի ուսանողների էքսկուրսիան շարունակվեց Չերնիգով քաղաքում. էքսկուրսավարի ուղեկցությամբ աբովյանականները ծանոթացան քաղաքին, այցելեցին մի քանի եկեղեցիներ, վանքեր:
Ուկրաինայի անկախության օրը` օգոստոսի 24-ը, ՀՊՄՀ ուսանողներն անցկացրին Կիև քաղաքի կենտրոնում` Մ. Պ. Դրագոմանովի անվան ազգային մանկավարժական համալսարանի ուսանողների հետ:
Վերջիններս եղան Կիրառական արվեստի թանգարանում, այցելեցին <<Большое, величественное>> ցուցադրությունը: Օրը նշանավորվեց նաև Պինչուկի անվան արտ-կենտրոն այցելությամբ, որտեղ այդ օրերին ցուցադրվում էին չինացի արվեստագետների աշխատանքները:
Կիևում գտնվելու վերջին օրը Մանկավարժական համալսարանի ուսանողները կրկին այցելեցին Մ. Պ. Դրագոմանովի անվան ազգային մանկավարժական համալսարան, որտեղ հանդիպեցին 1-ին պրոռեկտոր Օ. Ս. Պադալկոյի հետ: ՀՊՄՀ ուսանողները կիսվեցին երկու համալսարանների նախաձեռնությամբ իրականացվող «Ամառային դպրոց» փոխանակման ծրագրի շրջանակում անցկացրած օրերի մասին հուշերով և տպավորություններով: