Օրերս Արարատի և Վայոց ձորի մարզերում «Կենսաբանություն» մասնագիտության մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողների համար կազմակերպվել էր ուսումնական
.jpg)
պրակտիկա:
Կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Պիպոյանի ղեկավարությամբ ուսանողներն իրականացրին դաշտային աշխատանքներ Արփա գետի հովտում, Նորավանքի և Խոր Վիրապի հարակից տարածքներում: Հետագայում կարգաբանական որոշումներ կատարելու և ուսումնասիրվող տարածքների կենսաբազմազանությունը պարզաբանելու համար կատարվեցին նաևբուսաբանական և միջատաբանական հավաքներ. մինչ պրակտիկան, ուսանողները արդենիսկ տեղեկացված էին դաշտային աշխատանքների իրականացման յուրահատկությունների և միջատաբանական հավաքներ իրականացնելու մեթոդներին՝ իրենց մոտ ունենալով միջատներ հավաքելու տուփեր, ունելիներ և միջատորս ցանցեր:
Ի դեպ, հավաքված միջատները հետագայում կենթարկվեն լաբորատոր մշակման և կարգաբանական որոշումների:
.jpg)
Պրակտիկայի նպատակն էր ուսանողներին գործնականում ծանոթացնել կիսաանապատային և նախալեռնային տափաստաններին, գետային հովիտներին բնորոշ բուսական և կենդանական համակեցություններին:
«Բուսաբանություն» մասնագիտության ուսանողները նույնպես հավաքներ կատարեցին ուսումնասիրվող տարածքների բնորոշ բույսերից:
Բացի կենսաբանական դաշտային ուսումնասիրություններից, ուսանողներն այցելեցին նաև Արփա գետի հովտում գտնվող «Թռչունների քարանձավ», Նորավանքի և Խոր Վիրապի եկեղեցական համալիրներ: Նորավանք տանող ճանապարհին կատարված արշավի ընթացքում ուսանողները տեսան նաև «Մագիլի» քարանձավի մուտքը, ծանոթացան քարանձավների և Նորավանքի կիրճի երկրաբանական ծագման պատմությանը:
.jpg)
.jpg)