Ֆինլանդիայի Օուլուի եւ հայկական պետական մանկավարժական համալսարանների միջև համագործակցության երկամյա ծրագրի շրջանակում Մանկավարժականի ներկայացուցիչները
.jpg)
հերթական, 5 օրյա ուսուցողական այցով Ֆինլանդիայում են: Ուսումնամեթոդական վարչության պետ, ՀՊՄՀ պրոռեկտոր Մհեր Մելիք-Բախշյանը եւ Կրթության բարեփոխումների և որակի վարչության պետ Մկրտիչ Ավագյանն հանդիպում են ունեցել Օուլուի համալսարանի ռեկտոր Լայունեն Լաուրիի և ծրագրի մասնակից այլ անդամների հետ:
Հանդիպումների ընթացքում քննարկվել են երկու տարի առաջ մեկնարկած ծրագրի իրականացման գործընթացը, խնդիրների լուծումներն ու դրանց արդյունքները: Կողմերն անդրադարձել են նաև առաջիկայում կայանալիք կոնֆերանսին, որի ընթացքում կամփոփվի ծրագիրն ու կքննարկվի համագործակցության հետագա ընթացքը:
Հիշեցնենք, որ դեռևս 2011 թվականին համագործակցության պայմանագիր էր կնքվել Հայկական պետական Մանկավարժական և Ֆինլանդիայի Օուլուի համալսարանների միջև:
Համագործակցության նպատակն է բարեփոխել բարձրագույն մանկավարժական կրթությունը Հայաստանում Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի առաջնորդությամբ: