ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Աշխատաժողով` ՏԵՄՊՈՒՍ-ի «ԱՐԱՐԱՏ» ծրագրի շրջանակում
20.09.2013
Աշխատաժողով` ՏԵՄՊՈՒՍ-ի «ԱՐԱՐԱՏ» ծրագրի շրջանակում
Այսօր Հեռանկարային ծրագրերի մշակման և մշտադիտարկման վարչության նախաձեռնությամբ անցկացվեց աշխատաժողով, որի նպատակն էր բակալավրիատի և
մագիստրատուրայի ուսանողներին, պրոֆեսորադասախոսական անձնակազմին ներկայացնել համալսարան-գործատու համագործակցության ուղղությամբ առաջատար բուհերի հաջող գործունեության վերաբերյալ տեղեկատվություն, ինչպես նաև ՏԵՄՊՈՒՍ-ի «ԱՐԱՐԱՏ» ծրագրի շրջանակում ՀՊՄՀ-ի Համալսարան-գործատու համագործակցության կենտրոնի կողմից թրենինգային փաթեթի նյութերը:
 
Աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Արա Երեմյանը նշեց` ծրագրի մեկնարկը տրված է. Համալսարան-գործատու համագործակցության կենտրոնի գործողությունների արդյունավետ իրականացման համար կձևավորվեն կարողություններ, որոնք կնպաստեն Համալսարանի և աշխատաշուկայի միջև երկխոսությանն ու համապատասխան կառուցակարգերի միջոցով կրթական ծրագրերի բարելավմանը:
 
Հեռանկարային ծրագրերի մշակման և մշտադիտարկման վարչության պետ Ռիտա Գևորգյանն անդրադարձավ կրթական համակարգում առկա մարտահրավերներին, առանձնակի կարևորեց ուսանողների մասնակցությունը կառույցի կողմից իրականացվող աշխատանքներին, ներկայացրեց ծրագրում ընդգրկված գործընկեր համալսարանների փորձը:presentation
 
«Համալսարանի գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով նախ անհրաժեշտ է բացահայտել ոլորտում առկա մարտահրավերները, ուսումնասիրել դրանց լուծման հնարավոր ուղիները և այն երկրների կրթական համակարգը, որտեղ այդ ուղղությամբ էական առաջընթաց կա, ապա տեղայնացնելով և համապատասխանեցնելով երկրի ռազմավարությանը` այն ներդնել ազգային կրթական համակարգ»,-եզրափակեց Ռիտա Գևորգյանը:
 
Հանդիպման ընթացքում Համալսարան-գործատու համագործակցության կենտրոնի մասնագետ Հրայր Օհանյանը ներկայացրեց կենտրոնի կառուցվածքը, նպատակն ու խնդիրները, գործընկերների հետ փոխհամագործակցության հիմնական ուղղությունները:
 
Ինտերակտիվ եղանակով ընթացող աշխատաժողովի ընթացքում ծրագրի վերաբերյալ գործնական առաջարկություններ ներկայացրին Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի, Հատուկ կրթության ֆակուլտետների գիտության և հետբուհական կրթության գծով դեկանի տեղակալներ Հակոբ Թադևոսյանն ու Թերեզա Ազատյանը:
 
Ուսանողները ևս հանդես եկան մի շարք առաջարկներով.ՏԵՄՊՈՒՍ-ի «ԱՐԱՐԱՏ» ծրագրի շրջանակում աշխատանքները կշարունակվեն: