ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ուսանողական խորհրդի այս կիսամյակի ծրագրում
23.09.2013

Պարերի անվճար և վճարովի ուսուցում, օնլայն դասախոսություններ, միջազգային սեմինարներ, կինոդիտումներ, ինտելեկտուալ խաղեր, բանավեճեր, սպորտային տարբեր խաղերի մրցույթներ, այցելություններ թանգարաններ, Գյումրու մանկատուն, 1-ին կուրսեցիների և սփյուռքահայ ուսանողների ներգրավում ուսանողական խորհրդի կազմում և այլ հետաքրքիր ու նպատակային միջոցառումների իրականացում. ՀՊՄՀ ուսանողական խորհրդի ֆակուլտետների և կենտրոնական հանձնաժողովների նախագահներն օրերս ներկայացրին 2013-2014 ուսումնական տարվա առաջին կիսամյակի ծրագրերը:

Ընթացիկ կիսամյակի ծրագրում տեղ են գտել ինչպես ավանդական դարձած, այնպես էլ նոր ու հետաքրքիր տարատեսակ միջոցառումներ, որոնց անցկացումը նախատեսվում է և համալսարանում, և դրանից դուրս:
Ամփոփելով նիստը՝ ՈւԽ նախագահ Ներսիկ Մարգարյանը ներկայացրեց Ուսանողական խորհրդի նախագահի նոր օգնական Դավիթ Հարությունյանին, ով աշխատելու է ՈւԽ նախագահի օգնական Տիգրան Կարապետյանի հետ միասին: