ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ուխտագնացություն Օշական
24.09.2013
Օրերս Մանկավարժական համալսարանի Պատմություն և Իրավագիտություն ֆակուլտետի Ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ ուսանողներն այցելել էին Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոցի եկեղեցի- դամբարան:
Այցի ընթացքում ապագա պատմաբան-իրավագետները ծանոթացան եկեղեցու և դամբարանի պատմությանն ու ճարտարապետությանը, ապա համոզվեցին` այն հայկական ճարտարապետության մեջ բացառիկ է, ինչպես զանգակատան դիրքով, այնպես էլ կառուցվածքով:
«Հայրենիքի պատմությունն ապրում է մարդկանց սրտում այնքան ժամանակ, քանի դեռ այդ մասին հիշում են: Ազգային արժեքների պահպանումն ու պաշտպանությունը Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու պարտականությունն է: Ազգը հարուստ է, եթե ունի այդ արժեքները, իսկ Սուրբ Մեսրոպ Մաշտոցը եղել և մնում է մեր ազգապահպամանման հիմքը»,-armspu.am-ի հետ զրույցում նշեց ուսանողուհի Իրինա Մարգարյանը: